Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:56 25-04-2024

Կրիպտոարժույթն ի՞նչ է ընդհանրապես, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կրիպտոարժույթին։ Նրա խոսքով, ինքը միշտ հայտարարել է, թե այդ հարցի հետ պետք է հարաբերվել, կարգավորել․ «Մենք օրենսդրական կարգավորում ունե՞նք, թե դա ինչ է ընդհանրապես, ինչ կանոններով է աշխատում ևն։ Մենք նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգի մեջ գրել ենք, որ կրիպտոարժույթ ունենաս, հայտարարագրես, բայց դա ի՞նչ է ընդհանրապես, ի՞նչ է մեր երկրում, իրենից ի՞նչ է ներկայացնում»։

Նա նաև նշել է, որ երբ խոսում են կրիպտոարժույթների մասին, բոլոր պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում, թե՝ «էսա ամեն ինչ կքանդվի, էդ թեմայի մասին պետք չի խոսել»։

Վարչապետը նշել է, որ ակնկալում է կառավարության ու ԿԲ-ի կողմից այդ ուղղությամբ տարվող աշխատանքների արագացում. «Մտավախություններն ամեն տեղ են, եկեք տնից դուրս չգանք, որովհետև կարող եմ էնքան սցենարներ ներկայացնեմ, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Բայց փորձը ցույց է տալիս, որ էդ բաները տեղի են ունենում էն ժամանակ, երբ մենք բան չենք անում։ Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որ կարող է երկրի վրա ու երկրի տակից պայթի, գոյություն չունի։ Մեր պրոբլեմն այն է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է, առանց արձանագրելու, որ բան չանելուց ավելի վտանգավոր բան գոյություն չունի»։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
18:04 Նախագահ Խաչատուրյանը կորցրե՞լ է հիշողությունը, թե՞ աչքերը փակ են
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
19:08 Պատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներին
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր