Մամուլ 2 տարի առաջ - 09:10 20-04-2024

Արցախի վերնախավը հավաքվել էր. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, որին մասնակցել են նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պետնախարար Արամ Սարգսյանը։ Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված։ Չնայած ԱՀ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններում համապատասխան օրենսդրական փոփոխություններ արվեցին, կարգ մշակվեց, որ այդ գումարները վաղաժամ վերադարձվեն ցանկացողներին, քանի որ վտարանդի արցախցիներն այլեւս համարվելու են ՀՀ աշխատողներ եւ, ըստ այդմ՝ կուտակելու են ՀՀ օրենսդրական կանոններով, եւ գործընթացի մեկնարկն արդեն պետք է տրված լիներ, սակայն գումարները չեն փոխանցվում տերերին։

Արցախում կենսաթոշակային գումարները կուտակվել են «Ջեներալ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ի ստեղծած Պահպանողական կենսաթոշակային ֆոնդում։ Ընկերությունը գրանցվել է Հայաստանի Կենտրոնական բանկում՝ 2019 թ․ օգոստոսի 2-ին, եւ ստացել է ներդրումային ֆոնդի գործունեության լիցենզիա, այսինքն՝ գործունեությունը կարգավորվում է ԿԲ-ի կողմից։ Չնայած դրան, թե՛ ԿԲ-ն, թե՛ ՀՀ կառավարությունը որոշել են ջրել այս թեման՝ չզբաղվել խնդրով։ Արցախի վերնախավը քննարկել է՝ եթե ՀՀ պատկան գերատեսչությունները շարունակեն այս պահվածքը, արցախցիները բողոքի ակցիաներ կնախաձեռնեն։ Խոսել են նաեւ ԼՂ-ից ռուս խաղաղապահների հեռանալու մասին, Շահրամանյանն ասել է, որ իր համար եւս անակնկալ է եղել ռուսների քայլը, առաջիկայում փորձելու է հասկանալ՝ ինչ տեղի ունեցավ։»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․