Ներքին 2 տարի առաջ - 15:30 16-04-2024

Սանահինը կդառնա առանձին բնակավայր․ ՔՊ-ն ընդդիմադիրներին ճնշելու նոր ձև է գտել

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն որոշում է կայացրել երկար տարիներ Ալավերդի քաղաքի թաղամաս եղած Սանահինը առանձնացնել և Ալավերդի համայնքում ներառել որպես առանձին բնակավայր։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Ալավերդի խոշորացված համայնքի նախկին ղեկավար, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արկադի Թամազյանի հետ, որը ներկայացրել է գործընացի նախապատմությունը։

«Նախորդ տարի Սանահինի բնակիչները որպես համայնքի ղեկավար դիմել էին ինձ, որպեսզի Սանահինը առանձին բնակավայր դառնա, և այդ դիմումին ընթացք էր տրվել։ Նախկինում Սանահինը առանձին գյուղ է եղել, և բնակիչների խնդրանքը նա է եղել, որ գյուղը կրկին առանձին միավոր հանդես գա, հիմա թաղամաս է։
Բնակիչները շատ երկար տարիներ դիմել են, բայց ընթացք չի տրվել։ Ես ձեռնամուխ եմ եղել, ներկայացրել ենք ավագանուն, ավագանու համաձայնությունից հետո հիմնավոր փաստաթղթերով ներկայացրել ենք Կառավարությանը, միջգերատեսչական բոլոր ատյաններով անցել էր և փաստաթուղթը գնացել էր ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի մոտ, բայց ընթացք չէին տալիս։ Պատճառը այն էր, որ ես հանդիսանում էի ընդդիմադիր համայնքի ղեկավար, և իմ կարծիքով՝ չէին ուզում համայնքի բնակիչների մոտ ցույց տալ, որ այն ամենը, ինչ բնակիչները ցանկացան, մենք կարողացանք հասնել դրան՝ թաղամասը առանձին գյուղ դառնա»,- ասաց Թամազյանը։

Նախկին համայնքապետի խոսքով՝ Ալավերդի համայնքի բռնազավթումից հետո միայն ՔՊ-ն որոշեց ընթացք տալ այս գործընթացին և Սանահինի բնակիչներին ցույց տալ, որ գործող իշխանությունը իրենց խնդիրը լուծեց, ոչ թե ընդդիմությունը։

«Ալավերդի համայնքի կառավարումը բռնազավթելուց հետո արդեն ՏԿԵ նախարար ԳՆել Սանոսյանը հավանություն է տվել այս որոշմանը և հաստատել են»,- հավելեց Արկադի Թամազյանը։
Նշենք, որ Ալավերդի խոշորացված համայնքի կազմում կա 28 բնակավայր, որից 3-ը քաղաքային համայնք են, մյուսները՝ գյուղեր։ Այս որոշումից հետո Ալավերդի համայնքում բնակավայրերի թիվը 1-ով կավելանա և կդառնա 29 բնակավայր։


Անդրադառնալով համայնքի կառավարմանը, մասնավորապես ՔՊ-ի իշխանազավթումից հետո ընդդիմության գործունեությանը, Արկադի Թամազյանն ասաց, որ ավագանու անօրինական նիստերին չեն մասնակցում, ավելին, դիմել են դատարան․

«Բռնազավթումից հետո սպասում ենք մինչև տեսնենք, թե այս ամենի ավարտը ինչպես կլինի։ Մենք անօրինական նիստերին չենք մասնակցում, դա քաղաքական ակցիա է։ Մենք դիմել ենք դատարան, իհարկե Առաջին ատյանի դատարանը առանց հիմնավորման մերժել է, դիմել ենք Վերաքննիչ դատարան։ Հիմա համայնքապետարանում միայն ՔՊ-ն է։ Իրենք մեր խմբակցությունից կարողացել են մեկին իրենցով անել, արդյունքում կարողանում են նիստերն իրականացնել։ Ավագանու ընդհանուր կազմը 27 է, իրենք հիմա 14 հոգով կարողանում են նիստեր անցկացնել»։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն՝ ի դեմս իշխանական պատգամավոր Արեն Մկրտչյանի, որը «ռուլիտ» է անում Ալավերդու համայնքապետարանը, Սանահինը առանձին բնակավայր դարձնելով նաև մեկ այլ կարևոր խնդիր են լուծում իրենց համար։

Բանն այն է, որ Սանահինում մեծամասնությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, իսկ այս որոշումից հետո ՔՊ-ն այնտեղ իր կադրին կնշանակի գյուղապետ և ճնշումների միջոցով այց հարցը ևս կլուծեն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը