Ներքին 3 տարի առաջ - 18:17 25-09-2023

Սա Լևոնին պայքարից հանելու և պայքարը ճնշելու իրենց փորձն է․ Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լևոնին ազատազրկեցին մեկ ամսով, «ոստիկաններին մեքենայում դաժան ծեծելու համար».. (անկախ նրանից, որ ամբողջ երկիրը ակնհայտ տեսել է, թե ինչպես է լրիվ հակառակը տեղի ունենում)

Սա բնականաբար Լևոնին պայքարից հանելու և պայքարը ճնշելու իրենց փորձն է։

Այս օրերի կալանավորվածների թվում կան պատերազմի մասնակիցներ, կանայք, մարզիկներ. մարդիկ, ովքեր թույլ չեն տալիս վերացնել ու հանձնել երկիրն ու արժեքները։

Բայց սա, ճնշելու փոխարեն, հակառակը՝ պայքարելու ավելի մեծ ցանկություն է առաջացրել։ Դա է վկայում հանրության արձագանքը, ինձ անդադար եկող բազմահազար նամակները և օրեցօր ավելացող գիտակից բազմությունը։

Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին