Ներքին 2 տարի առաջ - 09:46 04-04-2024

Ամուսինները իրենց երկվորյակ նորածիններից մեկի մահվան մեջ մեղադրում են «Մարգարյան» ծննդատան բժշկին. shamshyan.com

Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ 37-ամյա Վիտալի Աբրահամյանն, իր ու կնոջ կողմից իրենց զայրույթն էին ուղղում Երևանի «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի»՝ ժողովրդին հայտնի «Մարգարյան» ծննդատան որոշ բժիշկների հասցեին։

Վ․ Աբրահամյանը պնդում է.

«2 ամիս սպասել ենք «Մարգարյան» հիվանդանոցից լավ լուրի։ 2 ամիս առաջ վաղաժամ ծննդաբերության սպառնալիքով 24-ամյա կնոջս՝ Ասիա Շահնազարյանին բերել ենք նշված կենտրոն։ Ամեն օր տեղեկություն եմ ունեցել նրա մասին և երբևե առողջական խնդրներ չի ունեցել, նույնիսկ ճշտել էինք, որ երկվորյակ աղջիկներ ենք ունենալու։

Երեխաներին անուներ էինք որոշել, առաջին անհրաժեշտության պարագաներ էինք գնել ճուտիկներիս համար, բայց ապրիլի 2-ին, գիշերը ժամը 1-ից փորձել եմ հիվանդանոցից, այդ թվում՝ ծնունդ ընդունող Սոնա Աբելյանից տեղեկություններ իմանալ կնոջս ու երեխաների մասին, սակայն ոչ մի արդյունք։ Ժամեր անց իմ բազմաթիվ հեռախոսազանգերից հետո տեղեկացնում են, թե երեխաներից մեկը մահացած է ծնվել, իսկ մյուսի ու կնջոս կյանքը մազից է կախված։ Զարմացանք ու զայրացանք, որ ինչու կեսարյան հատումով չեն կատարել ու եթե այդպես անեին և՛ երեխան կապրեր, և՛ մյուս երեխաս ու կինս հիմա «կենաց մահու պայքար» չէին տա։

Ով է տեսել 21-րդ դարում նման փնթի ծնունդ ընդունեն բժիշկները։ Ծնունդ ընդունող բժշկուհին ասում է, թե բաժնի վարիչը արգելել է, որ կեսարյան անեն, քանի որ վստահ էր, որ կինս իր ուժերով երկվորյակներին լույս աշխարհ կբերի։ Արդեն դիմել ենք ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից մեզ հայտնել են, որ կազմել են նյութեր և դիմումի հետ փոխանցել են քննչական բաժին։ Հիմա սպասում ենք, որ քննիչը մեզ կկանչի։ Ճիշտ է, մեր երեխային հետ չենք բերի, բայց մեր ցանկությունն է, որպեսզի նման բժիշկները, որոնց պատճառով դեռ լույս աշխարհ չեկած երեխաներ են մահանում, պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»։

Վ․ Աբրահամյանն ու Ա․ Շահնազարյանը իրենց խնամքի տակ ունեն 3 անչափահաս երեխաներ՝ 2 տղա, 1 աղջիկ և ընտանքի կազմելուց առաջ, նրանց նպատակն է եղել, որ 7 շնչով սեղան նստեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․