Ներքին 1 տարի առաջ - 11:25 08-04-2025

Թալանել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատան բաժանմունքի ղեկավարի բնակարանը. shamshyan.com

Ապրիլի 6-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Լևոն Դալլաքյանը, ով հայտնել է, որ ապրիլի 4-ի՝ ժամը 14:00-ից մինչև ապրիլի 6-ի՝ ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապօրինի մուտք են գործել Միկոյան փողոցում գտնվող իր բնակարան և կատարել գողություն։

Նշված հասցե են մեկնել ոստիկանության Դավիթաշենի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում Ն. Դալլաքյանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն անհայտ հանգամանքներում են մուտք գործել իր բնակարան և գողացել ոսկյա զարդեր։

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լ. Դալլաքյանը աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքի ղեկավար, իսկ նրա տնից գողացված ոսկեղենը գնահատվում է մոտ 2 միլիոն դրամ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում