Մամուլ 2 տարի առաջ - 08:25 04-04-2024

Գարիկ Սարգսյանը «բրեժնեւյան» ոճով քծնել, գովերգել է «շեֆին»՝ Նիկոլ Փաշինյանին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Շաբաթ օրը Արտաշատում՝ ներկուսակցական հավաքի ժամանակ, որին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը «բրեժնեւյան» ոճով քծնել, գովերգել է «շեֆին»՝ Նիկոլ Փաշինյանին, «պետությունը, կուսակցությունը բարձր մակարդակով կառավարելու համար»։ Հատկապես ներկուսակցական կարգուկանոնն է բարձր գնահատել եւ դա վերագրել է նրան, որ վարչությունը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը: Քծնանքն այնքան անթաքույց է եղել, որ անգամ ՔՊ-ականներն են տարակուսել:

Հիշեցնենք, որ նախկինում ՔՊ վարչության նախագահ են եղել Արայիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը: 2022 թ․ հոկտեմբերին վարչության նախագահ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը: Թեեւ պարզ է, որ նախորդ նախագահների ժամանակ էլ որոշումները կայացրել է մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում

Ձեզ գուցե հետաքրքրի