Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:32 02-04-2024

Հոգևոր դասից զատվածները. ՔՊ թիմում ստրկական մթնոլորտ է. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կիրակի օրը Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած զատկական պատարագին իշխանական ողջ կաստայից որեւէ պաշտոնյա ներկա չէր, ի տարբերություն անցած տարվա, երբ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կար։ ՔՊ թիմում այնպիսի ստրկական մթնոլորտ է, որ անգամ որեւէ փոխնախարար չի համարձակվում մասնակցել պատարագին, քանի որ շեֆը խոր ատելություն ունի եկեղեցու առաջնորդի եւ հոգեւոր դասի նկատմամբ։ Փաշինյանն ու թիմակիցները կարծում են, թե Զատկի շնորհավորական ուղերձներով, սաղմոս կարդալով կամ Քրիստոսի հետ համեմատվելով, լրացնում են այդ բացը։

Մարտի 30-ին Արտաշատում կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է. «Հիսուս Քրիստոսն առաջնորդի իդեալական կերպար է, երբեւէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը։ Նա երկրագնդի վրա շատ բան է փոխել երբեմն թվացյալ պարտությունից հետո կամ դրա միջոցով: Ես երբեմն այս բանաձեւն ասոցացնում եմ մեր քաղաքական գործունեության եւ մեր կուսակցության հետ: Մեր քաղաքական առաքելությունն էլ բազմիցս մեռել է եւ բազմիցս հառնել է»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար