Մամուլ 2 տարի առաջ - 08:13 30-03-2024

ՔՊ-ն որոշել է վերջակետ դնել եվրոպական որևէ ընտանիքի անդամակցության հարցի քննարկումներին. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Նախօրեին ՔՊ-ն կուսակցական հավաքի ժամանակ որոշել է վերջակետ դնել իր` եվրոպական որեւէ ընտանիքի անդամակցության հարցի քննարկումներին, որոնք անհիշելի ժամանակներից են սկսել, եւ տպավորություն էր, թե «Սանտա Բարբարա» հայտնի սերիալի պես տարիներով ձգվելու են։

Թե որ հեղինակավոր կուսակցական ընտանիքին է համապատասխանում ՔՊ-ի գաղափարախոսությունը, ում կարելի է դիմել, ՔՊ-ում այդպես էլ կոնսենսուս չի ձեւավորվել, քանի որ ՔՊ-ն չունի հստակ «իզմ»-ներ, ուստի դժվար է գտնել հարմար գաղափարախոսական միջավայր: Իրենք՝ իշխանականները, մեծ ցանկություն են ունեցել անդամակցել եվրոպական ամենամեծ ընտանիքին՝ ԵԺԿ-ին, որին անդամակցում են ՀՀԿ-ն եւ «Ժառանգությունը», սակայն նրանց այնտեղ չեն ընդունել:

Կան տեղեկություններ, որ ԱԼԴԵ-ին անդամագրվելու ճանապարհին էլ են խոչընդոտներ առաջացել, ուստի երեկվա նիստում որոշել են, որ հարցին կանդրադառնա ՔՊ վարչությունը, եւ խնդրի լուծումը վերապահել են վարչությանը։ Մեր աղբյուրի վստահեցմամբ ՝ հնարավոր է, որ այդ հարցն այլեւս չքննարկեն, եթե չեն անդամագրվելու հեղինակավոր ընտանիքներին, ապա մյուսներին անդամակցելու իմաստ չկա։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում