Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:36 26-03-2024

Ծեծկռտուք՝ Թումանյան փողոցում. բնակիչները խոչընդոտել են ծառահատման աշխատանքները. shamshyan.com

Մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ վիրավորանքներ և հայհոյանքներ են հնչեցվել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնյաների և աշխատակիցների նկատմամբ։

Այդ օրը ժամը 09։15-ի սահմաններում Թումանյան և Փարպեցի փողոցների խաչմերուկում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն և քաշքշուկ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով խախտել են հասարակական կարգը:

Պարզվել է, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչ 39-ամյա Միքայել Ադամյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի տեղամասի պետ, Երևանի բնակիչ 42-ամյա Մհեր Ավետիսյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի էլեկտրիկ, Երևանի բնակիչ 54-ամյա Արմեն Բեգոյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի տնօրեն, Երևանի բնակիչ 36-ամյա Գրիգորի Պապյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Նոր Նորքի տեղամասի տնօրեն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հարություն Առաքելյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի կենդանիների խնամքի կենտրոնի տնօրեն, Երևանի բնակիչ 37-ամյա Վանիկ Ասլանյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Ավան տեղամասի տնօրեն, Երևանի բնակիչ 35-ամյա Արթուր Խալաթյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն, Երևանի բնակիչ 33-ամյա Հայկ Այվազյանը, ով աշխատում է Երևան քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Շենգավիթ տեղամասի դենդրոլոգ, Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ծովյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ, Երևանի բնակիչ 40-ամյա Հայկ Գրիգորյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ, Երևանի բնակիչ 45-ամյա Արամ Թորոսյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ և Երևանի բնակիչ 58-ամյա Սեդա Տեր-Մինասյանը, ով աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Թորոսյանին և Ս. Տեր-Մինասյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս