Արտաքին 2 տարի առաջ - 14:20 17-03-2024

Եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի. Թրամփ

Tert.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե ինքը պարտվի 2024 թվականի ընտրություններում, երկրի համար «արյունահեղություն » կլինի, գրում է cnn.com-ը:

Հանրապետականը, մասնավորապես, նկատի է ունեցել ԱՄՆ-ի ավտոարդյունաբերության ոլորտը:

Թրամփն այս մասին ասել է այն ժամանակ, երբ խոստացել է «100% մաքսատուրք» սահմանել ԱՄՆ-ից դուրս արտադրված մեքենաների համար՝ պնդելով, որ ներքին ավտոարտադրությունը պաշտպանված կլինի միայն այն դեպքում, եթե նա ընտրվի:

«Մենք պատրաստվում ենք 100% մաքսատուրք սահմանել յուրաքանչյուր մեքենայի վրա, որն անցնում է գիծը... Հիմա, եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի երկրի համար», - ասել է Թրամփը:

Նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբն արձագանքել է սրան՝ հայտարարելով, որ նախկին նախագահը «ուզում է ևս մեկ հունվարի 6» (2021-ի հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը-Խմբ.):

«Ահա թե ով է Դոնալդ Թրամփը. պարտվող, որը կրկնապատկում է քաղաքական բռնության իր սպառնալիքները», - հայտարարել է Բայդենի նախընտրական արշավի խոսնակ Ջեյմս Սինգերը:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն