Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:45 02-09-2023

Իսկ եթե մեռնե՞նք, իսկ եթե կանանց բռնաբարեն, սուրբ մասունքները ոչնչացնեն, ի՞նչ կլինի

Ինչ-որ մարդկանց արարքներ չեն կարող ունենալ վճռորոշ կամ հիմնական ազդեցություն մի ժողովրդի վրա, որը դրան համակարծիք չէ։ Եթե ես ինչ որ բանի համակարծիք չեմ և կանգնած եմ իմ մտքին՝ ինձ կամ պետք է ֆիզիկապես ոչնչացնել, կամ ուղղակի այդ միտքն հնարավոր չի լինելու իրագործել։ Իսկ Արցախցին հենց այդ կերպարն է։ Այս մասին այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

Անդրադառնալով Սոթքի հատվածում լարվածությանը՝ նա նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ՝ կապված է այն ամենի հետ ինչ կատարվում է Հայաստանի և Արցախի ներքաղաքական կյանքում։ «Սա փորձ էր հանրության ուշադրությունը շեղել այդ լարվածության ուղղությամբ։ Ցավոք, նման դեպքերը առանց կորուստների չեն լինում։ Պետք է ասեմ, որ մեր զինծառայողներն իրենց քայլերով ցույց են տվել, որ կարող են խնդիրներ լուծել, բայց հիմնականում, իմ պատկերացմամբ, դրա նպատակն այն է, որ մեզ ասեն, թե մի փորձեք մեր ուզածից շեղվել։ Այն, ինչ մեզ պետք է լինի, այն, ինչ մենք թելադրում ենք դուք պարտավոր եք կատարել։ Այստեղ մեծ և հեռահար խնդիրներ լուծելու փորձ չեմ տեսնում»։

Oragir.News-ի հարցին՝ արդյոք մենք ունենք ներուժ ուժ ցուցադրելու, քանի որ շատերը կարծում են, որ առանց ուժի ցուցադրության ոչինչ այլևս փոխել հնարավոր չէ, նա պատասխանեց, որ իհարկե ունենք։

Դիտարկմանը, թե մեզ վախեցնում են՝ իսկ եթե պարտվե՞նք, նա արձագանքեց․ «Այ, դա ուրիշ, իսկ եթե մեռնենք, իսկ եթե ոչնչանանք, իսկ եթե ասողները կանայք են, իսկ իրենց բռանաբարեն, եթե արական սեռի են՝ սուրբ մասունքները ոչնչացնե՞ն, ի՞նչ կլինի, «իսկ եթե»-ները արդարացումներ են, մարդկանց վախի մեջ պահելու, դրանք տրամադրվածություն է ստեղծում թույլ չտալու պայքարել ավելի վահ գաղափարների ու հանուն մեր վաղվա օրվա համար»,-ասաց Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն