Արտաքին 2 տարի առաջ - 18:30 11-03-2024

Իրանում բացվել է Մանջիլ-Ռուդբար ավտոմայրուղու 8.2 կմ-անոց հատվածը

Իրանում բացվել է Մանջիլ-Ռուդբար ավտոմայրուղու մնացած 8,2 կմ-անոց հատվածը, որը 138 կմ երկարությամբ Ղազվին-Ռաշտ ավտոմայրուղու մաս է կազմում՝ գործադիրի հարցերով փոխնախագահ Մոհսեն Մանսուրիի և ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի ներկայությամբ:

Հաղորրվում է, որ 8,2 կիլոմետր երկարությամբ երթուղին ներառում է 5 կիլոմետր կամուրջներ և թունելներ, որտեղ ներկայացված է երկրի ամենաերկար մայրուղու կամուրջը՝ 1250 մետր:
Այս նախագիծը նպատակ ունի մեղմել Իրանի խոշոր տրանսպորտային խոչընդոտներից մեկը:

Նախկինում Մանջիլ-Ռուդբար ճանապարհի պիկ ժամերին մարդիկ 20-ից 30 ժամ մնում էին խցանումների մեջ: Այս նախագծի ավարտից հետո մարդիկ, ի թիվս այլ առավելությունների, կարող են ակնկալել վառելիքի սպառման կրճատում և ժամանակի խնայողություն:

Ղազվին-Ռաշտ ավտոճանապարհը ձգվում է մոտավորապես 138 կիլոմետրով, 126.7 կիլոմետր Իմամզադե Հաշեմ շրջանից մինչև հյուսիսային Ռուդբար, և 95 կիլոմետր՝ հարավային Մանջիլից մինչև Քազվին, որոնք ավարտվել են մոտ 2011 թվականին: Լրացուցիչ 3,2 կիլոմետր ավտոճանապարհը կառուցվել է 2017 թվականին:

Չնայած Ղազվին-Ռեշտ ավտոմայրուղու նախագիծը սկսվել է 2019 թվականին, այն ավարտվել է 70%-ով մինչև Իրանի ներկայիս նախագահ Էբրահիմ Ռաիսիի վարչակազմի երդմնակալությունը: Նախագիծը վերջնական տեսքի է բերվել կառավարման ընթացքում վերջին երկու տարիների ընթացքում:

Ղազվին-Ռաշտ ավտոճանապարհի ընդհանուր ծախսը գնահատվում է 50 տրիլիոն ռիալ՝ 83 միլիոն դոլարին համարժեք դրամ։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են