Արտաքին 2 տարի առաջ - 17:26 09-03-2024

Իրանում 2 նոր նավթահանքեր են բացվել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ուրբաթ օրը բացել է Սեփեհր և Ջոֆեյր նավթահանքերը Խուզեստան նահանգում և Արևմտյան Կարուն շրջանում։

Հաղորդվում է, որ նպատակը 20 տարվա ընթացքում այդ հանքավայրերից օրական 74.000 բարել նավթ արդյունահանելն է, որի ներդրումը գերազանցում է 2.8 միլիարդ դոլարը:

Ռայիսիի կառավարման սկզբում նավթի արդյունահանումը օրական 2 միլիոն բարելից պակաս էր: Այնուամենայնիվ, Ռայիսիի վարչակազմի պաշտոնավարման սկզբից ի վեր նավթի արդյունահանումն աճել է 60%-ով, բնական գազի օրական արդյունահանումն ավելացել է 50 մլն խորանարդ մետրով, նավթավերամշակման հզորությունն ավելացել է օրական 210000 բարելով, իսկ իրանական գազի վերամշակման օրական հզորությունն աճել է 50 մլն խորանարդ մետրով։

2023թ. սեպտեմբերի տվյալներով նավթի արդյունահանումը Իրանում օրական մոտ 3.140.000 բարել է կազմել (տարեկան՝ 4.376.194.355 բարել): Նավթարդյունահանմամբ Իրանն աշխարհում յոթերորդն է։ Առաջինը ԱՄՆ-ն է։ Միևնույն ժամանակ աշխարհի նավթարդյունահանման պաշարները 2022-ի տվյալներով կազմել են օրական միջինում 80.618.895 բարել։

352 քառակուսի կիլոմետր տարածքով Սեպեհրի և Ջաֆիրի նավթահանքերը գտնվում են Իրանի հարավ-արևելքում գտնվող Ազադեգանի նավթահանքից արևելք:

Այս նավթահանքերի զարգացման փուլը սկսվել է 2019 թվականի օգոստոսին՝ նպատակ ունենալով ամրապնդել երկրի էներգետիկ դիվանագիտությունը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն