Արտաքին 40 րոպե առաջ - 08:55 02-11-2026

Հաքերները կոտրել են Ուկրաինայում և Ռուսաստանում ԱԻ ծանուցումների հավելվածները

Ուկրաինայի պաշտոնական «Air Alert» հավելվածը, որն օգտագործվում է հանրությանը սպառնալիքների մասին տեղեկացնելու համար, կիրակի՝ նոյեմբերի 1-ի երեկոյան ենթարկվել է կիբերհարձակման: Օգտատերերը սկսել են կեղծ ահազանգեր ստանալ ճառագայթային և քիմիական վտանգների, ինչպես նաև Կիևում փողոցային կռիվների սպառնալիքի մասին:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերն առաջինն էին, որ արձագանքեցին միջադեպին ։ Զինվորականները հայտարարեցին, որ հավելվածը, հավանաբար, ենթարկվել է «թշնամական ազդեցության» և ընդգծեցին, որ «ճառագայթային սպառնալիք չկա»։ Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնեց, որ ազգային նախազգուշացման համակարգը գործում է բնականոն ռեժիմով, և բոլոր սպառնալիքի ազդանշանները փոխանցվում են տարածաշրջանային վարչակազմերին և փողոցային նախազգուշացման համակարգերին։

Մշակողները հետագայում հաստատեցին հաքերային հարձակումը։ «Այսօր չարտոնված անձինք միջամտել են հավելվածի աշխատանքին։ Մենք անջատել ենք push ծանուցումները և ժամանակավորապես կասեցրել հավելվածի աշխատանքը», - հաղորդել են նրանք Telegram-ում՝ կոչ անելով օգտատերերին չսեղմել կասկածելի ծանուցումներից ստացված հղումները։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նույնպես գրեթե միաժամանակ հաղորդել է հաքերային հարձակման մասին : Գործակալությունը հայտարարել է, որ իր բջջային հավելվածը ենթարկվել է «զանգվածային կիբերհարձակման», որի արդյունքում հարձակվողները կեղծ տեղեկություններ են ուղարկել օգտատերերին Ռուսաստանի ուղղությամբ ենթադրաբար արձակված միջուկային մարտագլխիկների մասին: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ մասնագետները աշխատում են խոցելիությունը շտկելու և ծառայության բնականոն գործունեությունը վերականգնելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի