Մամուլ 2 տարի առաջ - 08:45 07-03-2024

Արմեն Գրիգորյանը զարմացրել է ՔՊ-ականներին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ն եւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը երեկ խորհրդարանում փակ հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են ինչպես Հայաստանի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտի դեպքում Հայաստանին սպասվող վտանգներն ու արտոնությունները, այնպես էլ պետության անվտանգային այլ հարցեր։

Հանդիպման սկզբում ֆինանսների փոխնախարարներից մեկը ծավալուն հաշվետվություն է ներկայացրել պատգամավորներին՝ Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածության վերաբերյալ, եւ գնահատել, թե ՌԴ-ից ԵՄ-ի գիրկն անցնելու արդյունքում ինչ տնտեսական ռիսկեր են մեզ սպառնում, այսինքն՝ արտաքին քաղաքականությունը «դիվերսիֆիկացնելն» ինչ հետեւանքների կհանգեցնի։

Գրիգորյանն ընդունել է, որ ՀՀ-ն պորտալարով կապված է ՌԴ-ի հետ, եւ իր բացասական կարծիքն է հայտնել կտրուկ քայլերի հարցում, որի արդյունքում կարող են թե՛ Վերին Լարսը փակել հայ բեռնափոխադրողների առջեւ, թե՛ անվտանգային լուրջ սպառնալիքներ ստեղծել: Այն հարցերին, թե Արեւմուտքը պատրա՞ստ է «դիվերսիֆիկացնել» մեր խնդիրները, Գրիգորյանն ասել է, որ նման պատրաստակամություն չեն հայտնել։

Արմեն Գրիգորյանի պատասխաններից ՔՊ-ում տպավորություն են ստացել, որ ԱԽՔ-ը ոչ միայն կողմ չէ Հայաստանի՝ ԵՄ հայտին, այլև ճիշտ հակառակը՝ արևմտամետ պաշտոնյան դեմ է և ՔՊ-ականներին ոչ թե համոզել է, որ ամեն ինչ լավ է լինելու, այլ հոռետեսական պատասխաններով կասկածներ է առաջացրել նրանց մոտ։ Ասել է նաեւ, որ առաջիկայում ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ՌԴ-ի դեմ այլ քայլեր չեն նախատեսում, սակայն պնդել է, որ ՌԴ-ի դեմ ՀՀ իշխանությունների հայտարարությունները տալիս են իրենց արդյունքը:

Օրինակ, նախօրեին Լավրովը հեռախոսազանգ է արել Արարատ Միրզոյանին` «քննարկել են տարածաշրջանային հարցեր»։ Եվ դա սկսվել է իր` Գրիգորյանի հայտարարությունից հետո, որ ասաց` «Զվարթնոցից» պետք է հեռացնել ռուս սահմանապահներին: Սակայն նշել է, որ Հայաստանն այս հարցում վճռական է տրամադրված եւ ՌԴ-ին տեղյակ է պահել պաշտոնական նամակով:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել