Մամուլ 2 տարի առաջ - 08:35 20-02-2024

ՀՀ իշխանությունների օրակարգում արդեն վաղուց Արցախի հարց չկա․ այսօր լրանում է արցախյան շարժման 36-րդ տարին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Այսօր՝ փետրվարի 20-ին, լրանում է արցախյան ազգային-ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման 36-րդ տարին: 1988 թվականի փետրվարի 20-ին արցախահայությունը որոշում կայացրեց դուրս գալ ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից՝ միավորվելով Հայաստանին: Արցախյան շարժումը հաղթանակի ու պայքարի մի նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Այսօր՝ 36 տարի անց, ունենք մի իրավիճակ, երբ Արցախը լքված է, հայաթափված ու թշնամու արյունարբու ձեռքերում: Երեւանում եւ Ստեփանակերտում արցախյան շարժման օրը տարբեր միջոցառումներ են մշտապես կազմակերպվել: Չնայած ցավոտ հանգամանքների բերումով ստեղծված իրավիճակին՝ այս տարի էլ որոշ միջոցառումներ կլինեն Երեւանում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները եւ կառավարությունը վաղ առավոտյան այցելելու են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին: Այնուհետեւ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում տեղի կունենա հանդիպում-քննարկում՝ Արցախի ներկա եւ նախկին պատգամավորների մասնակցությամբ. Արցախի խորհրդարանը նաեւ հայտարարությամբ հանդես կգա:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, թերեւս զարմանալի չէ. նրանց օրակարգում արդեն վաղուց Արցախի հարց չկա, ուստի որեւէ հատուկ միջոցառում չեն նախատեսում: Փոխարենը երեկոյան մեծ հանրահավաք է նախաձեռնել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը Ազատության հրապարակում` նվիրված արցախյան շարժման հերթական տարեդարձին: Հանրահավաքի հիմնական պահանջը լինելու է գործող իշխանությունների հրաժարականը: Ինչպես մեզ փոխանցեցին, հանրահավաքին մասնակցելու են նաեւ Հայաստանի եւ Արցախի ընդդիմադիր պատգամավորները, ինչպես նաեւ քաղաքական հայտնի գործիչներ:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում