Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 15:30 16-02-2024

Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են. ՀՀ-ի դեմ հարձակման վտանգը մեծ է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Պաշտոնական Կրեմլը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամկետները դեռևս որոշված չեն, սակայն չի բացառվում, որ այն կկայանա առաջիկայում՝ նախքան ՌԴ նախագահական ընտրությունները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցը տեղի է ունենալու փետրվարի 12-ին, սակայն ավելի ուշ այս տեղեկությունը հերքվեց։

Հատկանշական է, որ Ռուսաստանի նախագահի այս այցի մասին ավելի քան մեկ տարի է խոսվում է, սակայն այն տարբեր պատճառներով հետաձգվում է։ Փորձագետների համոզմամբ՝ սա վկայում է երկկողմ հարաբերություններում առկա որոշ խնդիրների մասին, որոնք հանրության համար դեռևս տեսանելի չեն։

Oragir.News-ի հետ զրույցում թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն ընդգծեց, որ չնայած Հայաստանում տարածված կարծիքներին, ռուս-թուրքական հարաբերություններն այդքան էլ լավ չեն։ Նրա համոզմամբ՝ Ռուսաստանն ու Թուրքիան պատմության մեջ ամենամեծ թշնամիներն են եղել, քանի որ իրենք այս տարածաշրջանի երկու մեծ ուժերն են, որոնք միշտ էլ իրար հետ խնդիրներ ունեցել են ու կշարունակեն ունենալ։

«Թուրք-ռուսական հարաբերությունները երբեք լավ չեն լինելու։ Իհարկե առօրյա քաղաքակնության մեջ երկու երկրները միմյանց հետ համագործակցելու են, սակայն շարունակելու են մնալ այնպիսի թշնամիներ, ինչպիսին Հայաստանն ու Թուրքիան են։ Նրանք թշնամի են մնալու՝ հուր հավիտյան, դա երբեք չի փոխվելու»,- ասաց նա՝ նշելով, որ չնայած այս ամենին երկու երկրները փորձում են համագործակցության եզրեր փնտրել, ինչն այսօրվ աշխարհում նորմալ երևույթ է։

Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Պուտինի այցից հետո Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա կգործի՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ Ադրբեջանի նոր հարձակման մասին Հայաստանի վարչապետն էլ է խոսում։ Ըստ նրա՝ նման ձևակերպումներ կարող են լրատվամիջոցները տան, սակայն նա պետք է ասեր, թե ստեղծված իրավիճակում Հայաստանը ինչ քայլեր պետք է ձեռնարկի։

Թյուրքագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են, քանի որ ձգտում են Հայաստանից շատ ավելին կորզել, քան իրենք ստացել են գլոբալ քաղաքականության արդյունքում։ Նա այս համատեքստում նշեց, որ Ադրբեջանի կողմից նոր հարձակման վտանգը մեծ է, որին անհրաժեշտ է դիմագրավել։

«Ադրբեջանը ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրումը, որպեսզի կարողանա մեզնից ավելի շատ բաներ պոկել։ Տևական ժամանակ էր, ինչ սահմաններին հանգիստ էր, Ադրբեջանը չէր կրակում, սակայն օրեր առաջ կրակոցները վերսկսեցին, և Ալիևը սկսեց մեզ հետ հարձակվողական լեզվով խոսել։ Այդ պատճառով, այո՛, ժամանակը վտանգավոր է, իսկ ինչ-որ բաներ ասելը, թե երբ կլինի ու ոնց կլինի, դա գուշակության նման բան է»,- նկատում է թյուրքագետը։

Առավել մանրամասն՝ ձայնագրությունում։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում