Ներքին 11 ամիս առաջ - 14:35 04-11-2025

Ադրբեջանն ու Թուրքիան ձգում են ՀՀ-ի պարանոցի պարանը, սրանք Վրաստանի դեմ բանաձևին կողմ են քվեարկում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հավասարակշռված» արտաքին քաղաքականություն, թե՞ բանականության կորուստ․ հարված Վրաստանի թիկունքին։

Մի քանի անգամ առիթ եմ ունեցել գրելու և խոսելու անցած շաբաթ Երևանում անցկացված Եվրանեսթի 12-րդ նստաշրջանի մասին։ Հիշեցնեմ, որ ՔՊ 4 պատգամավոր «դեմ» քվեարկեցին իմ, Գրիգորյան Աննայի, Վարդանյան Էլինարի, Մամիջանյան Հայկի և սոցիալիստների և դեմոկրատների խմբակցությունը ներկայացնող պատգավորներ Պիերֆրանչեսկո Մարանի և Մարկոս Ռոս Սեմպերեի հեղինակած՝ քաղաքական կոմիտեի զեկույցի փոփոխության առաջարկին, որով Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովն Ադրբեջանից պահանջում էր անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին ու կալանավորված այլ անձանց, ինչպես նաև միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել բռնի տեղահանված արցախահայերի հավաքական ապահով վերադարձն իրենց բնօրրան։

Սակայն, սա ամենը չէ։ ՔՊ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին նաև քաղաքական կոմիտեի զեկույցին, որը խիստ քննադատական դրույթներ էր պարունակում ոչ միայն Ռուսաստանի այլև ․․․․ Վրաստանի հասցեին։ Ռուսաստանին քննադատելն այս իշխանությունների համար նորություն չէ և շատ կզարմանայի, եթե ՔՊ-ականներն այս անգամ իրենց քվեարկությամբ այլ քաղաքականություն որդեգրեին։ Սակայն հակավրացական բանաձևին կողմ քվեարկելը նորություն էր։ ՔՊ-ականները մի բանաձևին կողմ քվեարկեցին, որով Եվրանեսթը չէր ճանաչում «Վրացական երազանք կուսակցության ինքնահռչակ իշխանությունը», քննադատվում էր Վրաստանի իշխող կուսակցության «հակաժողովրդավական քաղաքականությունը, բռնությունները, քաղաքացիական ազատությունների սահմանափակումը», իսկ օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը գնահատվել էր որպես «դրակոնյան»:

Երբ Ադրբեջանն ու Թուրքիան ձգում են Հայաստանի պարանոցին գցած պարանը, սրանք Վրաստանի դեմ բանաձևին կողմ են քվեարկում: Դուշմանը, եթե ներսից չլիներ...»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը