Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:37 16-02-2024

Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ չի ասել, որ ինքն ազատման դիմում գրի։

Նա ասաց, որ իրեն վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել։

Քերոբյանը նշեց, որ նամակով Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն է հայտնել՝ համատեղ աշխատանքի համար, վարչապետը՝ նույնպես։

Հարցին՝ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, Քերոբյանը բացասական պատասխան է տվել։

Լրագրողների դիտարկմանը, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնի համար շրջանառվում են ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանի ու Բաբկեն Թունյանի անունները, ի՞նչ կարծիք ունի՝ Քերոբյանն ասաց․«Շատ լավ»։

Նշենք, որ մինչ որոշման հրապարակումը Վահան Քերոբյանը լրագորղներից հետաքրքրվել էր՝ նոր նախախար նշանակե՞լ են, ինչին ի պատասխան լրագրողները բացասական պատասխան էին տվել և հետաքրքրվել՝ արժանի փոխարինողի տեսնո՞ւմ է։

-Որևէ անուն շրջանառվո՞ւմ է,- հարցին հարցով էր պատասխանել նախկին նախարարը։

Ամենից շատ դիտված

20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան
18:23 Դե ադրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետին տապալելու օպերացիա իրականացնեին
19:40 Ռազմական ու քրեական հանցագործ զինվորին Հայաստանն անկասկած հանձնելու է Բաքվին՝ «որպես բարի կամքի դրսևորում»
21:13 Ռուսաստանը ստիպված է եղել զենքով պաշտպանվել՝ ի պատասխան Ուկրաինայի ակնհայտ ագրեսիայի. Պուտին