Երևում է` ասֆալտաշինական գիգանտը մետաստազներ է գցել իշխանության մեջ։
Պետական միլիարդավոր դրամների տենդերներ շահող կառույցի տնօրենը սկզբում Ալեն Սիմոնյանի եղբայրն էր, ով պարբերաբար հնչող տարակուսանքներից հոտո ֆորմալ տեղաշարժերի արդյունքում փաստաթղթերով լքեց «Եվրոասֆալտ» ՓԲԸ֊ն։
Այժմ նոր կադրային նորություն. Նիկոլ Փաշինյանի նորանշանակ օգնական Տաթևիկ Մարտիրոսյանի ամուսինը` Կարեն Հովսեփյանը,
«Եվրոասֆալտ» ՓԲԸ֊ի հաշվապահն է։
Եվ կարծես թե վերջինս այնքան վստահ է իր ուժերի վրա, որ կարող է պետական կարևորագույն փաստաթուղթ համարվող հայտարարագրում իրեն թուլ տալ գրել`
«չեմ տիրապետում»,
«տվյալները լրացված են մոտավոր»...

Ահա թե ինչ ուժ են Եվրոպան ու ասֆալտը միասին։