«Բրայթոնի» 35-ամյա գերմանացի կիսապաշտպան Պասկալ Գրոսը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող սեպտեմբերին տեղի ունեցած հանդիումների արդյունքում։
Պասկալ Գորսը 3 խաղում խփել էր 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում՝ օգնելով «Բրայթոնին» պարտություն չկրել անցած ամիս։
Գրոսից ավագ 5 ֆուտբոլիստ է արժանացել այս մրցանակին. Սթյուարթ Փիրս (38 տարեկան եւ 10 ամսական), Թեդի Շերինգեմ (38 տարեկան եւ 6 ամսական), Կրիշտիանու Ռոնալդու (37 տարեկան եւ 2 ամսական), Ջանֆրանկո Ձոլա (36 տարեկան եւ 3 ամսական) եւ Փոլ Սքոուլզ (35 տարեկան եւ 9 ամսական)։