Ուղիղ եթեր
Ներքին 56 րոպե առաջ - 16:29 02-10-2026

Հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով: Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցին հայ կնոջ վրա կրակել է՝ երեք երեխայի ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է:

Դատախազությունից տեղեկացրել էին՝ Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրվարույթ՝ պետական սահմանն ապoրինի հատելու հոդվածով:

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: