Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 17:03 02-10-2026

Սերժ Սարգսյանի գործով դատարանը վերացրեց բացակայելու արգելքը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սերգսյանի գործով դատական նիստը: Այս դատական նիստում Սարգսյանի պաշտպանական թիմը միջնորդել էր, որ Սարգսյանի նկատմամբ քրեական գործը կարճվի:

Դատարանը, սակայն, այս միջնորդությունը չբավարարեց, բայց վերացրեց Սերժ Սարգսյանի բացակայելու արգելքը:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։

Ըստ մեղադրանքի՝ նա 2000-2007 թվականներին, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, անտեսել է կառավարության համապատասխան որոշումների պահանջները և օտարել ՊՆ հաշվեկշռում գտնվող՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող Գյումրու «Սև բերդ» ամրոցն ու հարակից հողատարածքը։

Մեղադրանքի համաձայն՝ դրա հետևանքով պետության օրինական շահերին էական վնաս է պատճառվել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ամենից շատ դիտված

20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան
18:23 Դե ադրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետին տապալելու օպերացիա իրականացնեին
19:40 Ռազմական ու քրեական հանցագործ զինվորին Հայաստանն անկասկած հանձնելու է Բաքվին՝ «որպես բարի կամքի դրսևորում»
21:13 Ռուսաստանը ստիպված է եղել զենքով պաշտպանվել՝ ի պատասխան Ուկրաինայի ակնհայտ ագրեսիայի. Պուտին