Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը սեպտեմբերի 29-ին բացեց 85-րդ թատերաշրջանը։ Նոր թատերաշրջանի մեկնարկը նշանավորվեց բացօթյա համերգով՝ Պարոնյանի թատրոնի արտիստների մասնակցությամբ։
Թատերաշրջանի առաջին օրերին թատրոնը հանդիսատեսին կներկայացնի խաղացանկում ընդգրկված սիրված ներկայացումները, ինչպես նաև նոր բեմադրություններ՝ պահպանելով երաժշտական թատրոնի ավանդույթները և միաժամանակ անդրադառնալով ժամանակակից բեմական ձևերին։
Թատերաշրջանի կարևոր իրադարձություններից մեկը հոկտեմբերի 3-ին «La La Land» մյուզիքլի պրեմիերան է։ Բեմադրող ռեժիսորը Լիլի Էլբակյան։
«La La Land»-ը Միայի և Սեբաստիանի պատմությունն է՝ երկու երիտասարդների, որոնք երազում են արվեստում իրենց ճանապարհը գտնելու և սեփական երազանքներն իրականացնելու մասին։ Պարոնյանի թատրոնի բեմում հայտնի պատմությունը կներկայացվի երաժշտության, պարի և կենդանի բեմական էմոցիաների համադրությամբ՝ անդրադառնալով սիրո, երազանքի, ընտրության և ինքնահաստատման թեմաներին։
Մանրամասները՝ style.news.am կայքում։