Մամուլ 4 տարի առաջ - 09:26 02-03-2022

Դատարանի նորընտիր նախագահը Վազգեն Ռշտունու գրասենյակի պետին ստիպել է ազատման դիմում գրել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություների համաձայն՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ուշագրավ իրադարձություններ են կատարվում։
«Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վազգեն Ռշտունու՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը լքելուց հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նորընտիր նախագահ Տիգրան Սահակյանը ստիպել է Վազգեն Ռշտունու գրասենյակի պետ Աննա Աղայանին ազատման դիմում գրել ու գնալ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Աննա Աղայանը հրաժարվում է՝ ասելով, որ չի կարող դիմում գրել, քանի որ դեռ աշխատանք չունի: Արդյունքում դատարանի նորանշանակ նախագահ Սահակյանը աշխատակազմին հրահանգում է Աննայի հետ չաշխատել, չշփվել, որ նա թողնի հեռանա։ Աննա Աղայանին այնպիսի հոգեբանական ճնշման են ենթարկում, որ վերջինս ստիպված դիմում է գրում ու հեռանում։ Ի դեպ, ըստ լուրերի՝ Աննա Աղայանին աշխատանքից հանելուց հետո են սկսվում Ռշտունու նկատմամբ հետապնդումները:

Այսքանով, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանում ուշագրավ դեպքերը չեն դադարում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մթնոլորտը դատարանում այնքան լարված է, որ դատավորներից շատերը եւ աշխատակազմն անգամ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին բարեւ չեն տալիս: Այս իրավիճակների շուրջ զրուցեցինք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի հետ, որը վստահեցրեց, թե նման բան չկա։
«Բացառված է , այդ ո՞վ է նման բաներ ասում. բացառվում է»,- նշեց նա: Անդրադառնալով իրեն չբարեւելու հարցին՝ նա ասաց. «Չկա նման բան, նորմալ հարաբերություններ են, հիմա էլ ասում են, թե չեն բարեւում, ա~յ քեզ բան» »,- գրել է թերթը։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի