Ներքին 2 տարի առաջ - 22:00 10-02-2024

Այսօր ֆիքսում ենք ՀՀ կադաստրային վկայականը, որում տվյալներ են գրվում տարածքի մասին․ Փաշինյան

Այսօր ֆիքսում ենք ՀՀ կադաստրային վկայականը, որում տվյալներ են գրվում տարածքի մասին, նկարագրության մասին։ Հայաստանի կողմից վարվող ներքին և արտաքին քաղաքականությունների հիմքում պիտի լինի լեգիտիմությունը․

Ասել է Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին:

«Հստակ ու աներկբա պիտի հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը և մեր քաղաքականությունները վարում ենք հենց այդ հենքի վրա։

Ասվածի մեջ մեծ նորություն չկա, քանի որ մեր իրավական փաստաթղթերի մեջ՝ 1991 թվականից գոյություն ունեցող, հենց այսպես էլ արձանագրված է։ Բայց սոցիալ-հոգեբանական և այլ առումներով մեր ընկալումը ամեն դեպքում չէ, որ այդպիսին է եղել։ Սա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է։ Եվ երբ որ մեր քաղաքականությունը հենվում է լեգիտիմ հենքի վրա, մեր պաշտպանության մեխանիիզմները մեծանում են։

Այս խոսակցությունը սկսվել է, երբ խոսում էի ՀՀ կադաստրի վկայականի մասին։ Երբ ձեզնից յուրաքանչյուրը գնում է շինթույլտվություն ստանալու և իր հետ տանում է սեփականության վկայականը, այդ շինությունը տեղավորվում է իր կադաստրային սեփականության շրջանակի մեջ, իր պաշտպանվածությունը մեծանում է»,- նշել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․