Ներքին 3 տարի առաջ - 15:11 13-10-2022

Երևանում «Լրատվական ռադիոյի» հեռարձակման ընթացքում ռադիոընդունիչի վրա գրվում է «Türkiye»

Oragir.news-ի տեսախցիկն արձանագրել էր, թե ինչ է Երևանի տարբեր հատվածներում «Լրատվական ռադիոյի» հեռարձակման ընթացքում ռադիոընդունիչի վրա գրվում «Türkiye»։ Մենք հաճախ նկատել ենք նաև, որ երբեմն հայերեն հեռարձակումներին միախառնվում են թուրքական երաժշտություն կամ թուրքերեն մեկնաբանություններ։

«Լրատվական ռադիոյի» տնօրեն Դավիթ Խումարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Թուրքիայի Իգդիրի շրջանում կան ռադիոկայաններ, որոնք աշխատում են իրենց ռադիոհաճախականությանը շատ մոտ հաճախականությությամբ.

«Քանի որ իրենց դիրքն ավելի բարձր է, ու հաղորդակի հզորությունն էլ ավելի մեծ է՝ իրենք ժամանակ առ ժամանակ նստում են նույն կապուղու վրա, անգամ հատվածներ կան, օրինան դեպի Արարատի կողմ հատվածներում, որ իրենք ավելի լավ են լսվում, քան մենք»։

Խումարյանը նշեց, որ խնդրի լուծումն հետևյալն է․ Երևանում օրենքով սահմանված հեռարձակման սահմանված հզորություններ կան, որոնք չպետք է գերազանցել.

«Որքան ես տեղյակ եմ՝ Թուրքիայում կամ չկա նման սահմանափակում, կամ, եթե անգամ կա, իրենք դա միտումնավոր խախտում են։ Կամ տեղական հեռարձակողները պետք է ուժեղացնեն հզորությունները, կամ միջազգային դիվանագիտական ճանապարհներով գուցե հնարավոր լինի ստիպել իրենց, որպեզի իրենք դա չանեն, որովհետև այն, ինչ իրենք անում են դա միջազգային պայմանավորվածությունների խախտում է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում