Ներքին 2 տարի առաջ - 23:52 31-01-2024

Չկան արցախցիները, չկա նրանց ապահովելու պրոբլեմը

Փաշինյանի մոտ հունվարի 31-ին հրավիրված խորհրդակցությանը ներկայացվել է Արցախից բռնատեղահանված անձանց համար ընդունված ծրագրերի կատարողականը։

Գովեստների պակաս ըստ երևույթին չի եղել․ ժամանակին նույն Փաշինյանը «հպարտորեն» շեշտում էր, թե՝ «ոչ մի պետություն չի կարող մի շաբաթում 100 հազար փախստական ընդունել»։

Իսկ իր ղեկավարած պետությունն ընդունել է, ուսման տվել, կերակրել, բնակվարձ ու կոմունալ ծախս փոխհատուցել․․․

Մեկն էլ մտածեր, թե իր կամ իրենց գրպանից են այդ ամենն արել։

Ինչևէ, պատասխանատուները զեկուցել են, թե ինչքան գումար են ծախսել տեղահանված «քույր-եղբայրներին» ապաստանելու համար։

Այս միջոցառման, մեղմ ասած, տարօրինակությունը նրանում է, որ, նախ՝ հայտարարված վեցամսյակը դեռ ընթացքի մեջ է (ուրեմն՝ ինչո՞ւ զեկուցել անավարտ ծրագրերի կատարման մասին), և հետո՝ ոչ մի խոսք հետագայի վերաբերյալ, բացի սա․ «Հաջորդիվ անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին՝ հաշվի առնելով նաև տարածքային համաչափ զարգացման խնդիրը: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել աջակցության հնարավոր գործիքների շուրջ, ներկայացվել են տարբեր դիտարկումներ ու առաջարկություններ»։

Այսինքն՝ այս առանցքային ուղղությամբ միայն դիտարկումներ են (հավանաբար՝ «առաջարկություններ»-ը մամլո հաղորդագրությունում գրվել է գեղեցկության համար) արվում, մինչդեռ ժամանակ առ ժամանակ սպրդում են տեղեկություններ, ընդ որում փաշինյանական իշխանությանը բնորոշ լղոզվածությամբ, թե առաջիկայում բնակարանի վարձատուներին պետք է «հարկային դաշտ» մտցնեն՝ եկամտահարկ գանձելով, իսկ վարձատուներն էլ, ըստ այդմ, արդեն վարձակալ արցախցիներին զգուշացնում են, որ նախապես պայմանավորված գները բարձրացնելու են։

Անհնար է, որ պետական մեքենան տեղյակ չլինի այդ լուրերից, և քանի որ դա այդպես է, տեղահանվածների բնակարանային ապահովման հարցում կառավարության «անշտապողականությունը» կարող է մի՛ նպատակ ունենալ՝ հնարավորինս նպաստել, որ հուսահատված արցախցիներն այս խեղդող անորոշությունից իրենց փրկությունը տեսնեն «օտար, ամայի ճամփեքի վրա»։

Ինչպես Ստալինին վերագրվող արտահայտությունն է ասում՝ «չկա մարդ, չկա պրոբլեմ»։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը