Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:55 07-03-2024

Ուզում եմ պատուհանին, ծորակին, ցնցուղին անդրադառնամ. Փաշինյանը խոստովանեց՝ որտեղ է ամբողջ պրոբլեմը

Ես ուզում եմ անդրադառնալ կառուցվող դպրոցի պատուհանին, ծորակին, ցնցուղին. Ես համոզված եմ, որ մենք չենք կարողանում նկարագրել, թե մեզ ինչ պատուհան ու ծորակ է պետք, որովհետև այդ կարողությունները չունենք: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գնում ենք, տեսնում ենք պատուհանը դրած է. ասում են՝ ձեր ուզածը պատուհան չի՞, հեսա դրել ենք: Բայց արանքից փչում է, որակը էն չի, տեսքը էն չի: Այստեղ է մեր պրոբլեմները: Իսկ կա՞ն արդյոք աշխարհում մասնագետներ, որոնք կարող ենք ճշգրիտ նկարագրել այն ծորակը, որը մեզ պետք է: Այո կան, բայց իրենց պետք է տալ ասենք, մեկ մլն և ավելի դրամ աշխատավարձ: Մինչև այս հարցը չլուծենք, սա ենք ունենալու»,-ասաց նա:

Փաշինյանը շարունակեց. «Մենք ասում ենք՝ եկեք տեխնիկական առաջադրանք գրեք: Գալիս են, ոսկեղենիկ հայերենով գրում՝ լավ պատուհան: Մենք էլ կարդում ենք, ասում ենք՝ ինչ լավ տեխնիկական առաջադրանք է: Պետք է գրվեն ոչ թե ոսկեղենիկ հայերեն բառեր, այլ կոդեր, թվեր, որոնք կարդանք, չհասկանանք, բայց մասնագետը կարդա, հասկանա: Դրա համար մեզ պետք է մասնագետ, որ այս լեզուն գիտի, մեզ մոտ այդ մասնագետները կամ չկան, կամ քիչ են: Այսինքն եթե գրեցինք՝ լավ պատուհան, դեպքերի 90 տոկոսում ստանալու ենք վատ պատուհան:

Եկեք խոստովանենք, որ մենք այդ տեխնիկական լեզուն չգիտենք: Հիմա եկեք հասկանանք՝ ոնց սովորենք, գոռանք, ճվանք, մեզ կտրենք, կտրուկ գործողություններ անենք: Չի լուծվելու, պետք է սովորենք լեզուն, որը չգիտենք: Մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք զրոյից սովորում ենք: Բայց սովորելու պլան էլ պետք է ունենալ՝ ոնց ենք սովորելու»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը