Մամուլ 2 տարի առաջ - 08:47 31-01-2024

ՔՊ-ն Երևանով է հետաքրքրվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ նրա ՔՊ-ական 3 տեղակալները երեկ ԱԺ-ում փակ հանդիպում են ունեցել ՔՊ խմբակցության հետ։ Նախաձեռնողը եղել են պատգամավորները՝ քննարկելու մայրաքաղաքային խնդիրները: Մեծ թվով պատգամավորներ են մասնակցել, այդ թվում` գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով լարված հարաբերություններ ունի Ավինյանի հետ։ ՔՊ-ականներն ավելի քան 3 ժամ հարցախեղդ են արել Ավինյանին: Հարցերի մի խումբը վերաբերել է տարեվերջյան աղմկահարուց որոշմանը՝ կարմիր գծերի վճարների շեշտակի թանկացմանը։ Հետաքրքրվել են՝ արդարացվա՞ծ է այդ որոշումը, որի նպատակը քաղաքի կենտրոնը բեռնաթափելն է, Ավինյանը պատասխանել է, որ դեռ չունեն ամբողջական պատկեր, քանի որ ամանորյա արձակուրդները դեռեւս լիարժեք չեն ավարտվել, բուհերում դասերն ամբողջությամբ չեն վերսկսվել, ուստի չեն կարող այդ հարցին հստակ պատասխանել։

Անդրադարձել են Օղակաձեւ զբոսայգու խնդրին, մասնավորապես թենիսի կորտերին։ Ավինյանը թիմակիցներին վստահեցրել է, որ մոտ ապագայում դրախտային զբոսայգի են ունենալու այդ տարածքում, իսկ կորտեր կկառուցեն «Մայր Հայաստան» արձանի հարեւանությամբ։ Պատգամավորները հետաքրքրվել են՝ իսկ ինչո՞ւ է առանց մրցույթի արվում` Էվոկաբանկի միջոցով: Ավինյանն ասել է, թե պատասխանատու հայտարարություն եմ անում՝ եթե կգտնվի մեկը, ով պատրաստ կլինի 9 միլիոն դոլար ներդնել, ծրագիրը կհանձնի այդ ընկերությանը։ Ներկայացվել է նաեւ աշխատանքի հաշվետվություն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․