Ներքին 2 տարի առաջ - 15:05 29-01-2024

Դպրոցը քաղաքական դաշտ չէ․ տնօրենը հերքում է Բանակի օրվան նվիրված միջոցառումը չեղարկելու մասին լուրը

Oragir.News-ը քաղաքացուց ահազանգ էր ստացել, որ արգելվել է Դիլիջանի N6 հիմնական դպրոցում Բանակի օրվան նվիրված միջոցառում անցկացնել։

Դիլիջանի N6 հիմնական դպրոցի տնօրեն Վիկտորյա Դեմիրճյանը կապ է հաստատել Oragir.News-ի հետ և թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրել։

«Մեր դպրոցում հենց այս պահին գնում է բանակի տոնին նվիրված միջոցառումների փորձեր։ Մեզ դիմել է հասարակական կազմակերպություն, որին մենք ասել ենք՝ առանց թույլտվության որևէ հասարակական կազմակերպություն դպրոցում միջոցառում անելու իրավունք չունի։ Դրանից հետո տվյալ անձին, որը նաև դպրոցի ծնող է համարվում, մենք ասել ենք, որ կարող է որպես ծնող գալ և միջոցառմանը մասնակցել, քանի որ որպես ՀԿ ոչ մի դպրոց առանց լիազոր մարմնի թույլտվության իրավունք չունի ՀԿ-ներին բերել դպրոց։ Ընդամենը սա է եղել․․․»,- ասաց Դիլիջանի N6 հիմնական դպրոցի տնօրեն Վիկտորյա Դեմիրճյանը։

Շարունակելով խոսքը դպրոցի տնօրենը նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունը որևէ միջոցառում չի արգելել․

«Դպրոցը քաղաքական դաշտ չէ, դպրոցն ընդամենը կրթօջախ է։ Մեր դպրոցում քաղաքական քարոզչությունը ինչպես գիտեք՝ օրենքով արգելված է։ Մենք ընդամենը կրթական օջախ ենք, որտեղ ոչ մի քաղաքական բան չի կարելի անել։ Որ ասել են, թե հրավիրել ենք զոհված զինծառայողների ծնողների, մենք որևէ զոհված զինծառայողի ծնողի հրավեր չենք տվել, հետո էլ ասել, որ միջոցառում չենք անելու»։

Ճշտող հարցին՝ լիազոր մարմինը տվյալ դեպքում ո՞ր կառույցն է հանդիսանում՝ ԿԳՄՍՆ, մարզպետարան, համայնքապետարան և արդյոք նրանց դիմե՞լ են թույլտվություն ստանալու նպատակով, դպրոցի տնօրենը պատասխանեց․

«Դպրոցը մարզպետարանի ենթակայության տակ է գտնվում։ Ես բանավոր դիմել եմ մարզպետարան, բայց պատասխան չեմ ստացել։
Ես մեզ դիմած անձանց ասել եմ, որ հասարակական կազմակերպության հետ միջոցառում չի լինելու, բայց որպես ծնող կարողեք գալ, ներկա լինել միջոցառմանը։ Իրենք ինձ դիմել են դեկտեմբերի վերջին, ես ասել եմ՝ սպասեք, օրը կգա, բարին հետը։ Երկրորդ անգամ չեն էլ դիմել, որ գոնե ասեի՝ այսպես է հարցը»։

Ամփոփելով զրույցը Վիկտորյա Դեմիրճյանն ասաց, որ Բանակի օրվան նվիրված միջոցառումը տեղի կունենա փետրվարի 1-ին ժամը 13։30-ին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում