Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:56 29-01-2024

ԿԳՄՍՆ-ն արգելեց դպրոցում Բանակի օրվան նվիրված միջոցառում անցկացնել․ ահազանգ

Մինչ իշխանական վերնախավը երեկ՝ հունվարի 28-ին, «տոնում» էր հայկական բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը, Դիլիջանի N6 հիմնական դպրոցում արգելվել է նույն օրը որևէ միջոցառում կազմակերպել:

«Բանակի օրվա առթիվ Դիլիջանի N 6 հիմնական դպրոցում միջոցառում էր կազմակերպվել: Հրավիրվածների մեջ նաև զոհված զինծառայողների ծնողներ էին, ինչպես նաև պատերազմ անցած, երկար տարիներ Զինված ուժերում ծառայած անձինք:

Շաբաթ օրը, սակայն, ստիպված եղանք զանգահարել բոլոր հյուրերին, ներողություն խնդրել, ասել, որ միջոցառումը չեղարկվել է, քանի որ համայնքապետարանը դպրոցի տարածքը չի տրամադրում նման միջոցառում իրականացնելու համար»,- Oragir.News-ի հետ զրուցում պատմեց մեր զրուցակիցը, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում:

Նրա խոսքով՝ միջոցառումը չեղարկելու հրամանը ԿԳՄՍ նախարարությունից է եղել.

«Համայնքապետարանից ասացին՝ վերևից հրահանգ կա՝ չթույլատրել Հունվարի 28-ին միջոցառում կազմակերպել... Ինչո՞ւ, ի՞նչ վատ բան կար դրա մեջ։ Մեր հերոսներին պետք է հիշեինք, ազազատմարտիկներին ողջունեինք, պարգևատրումներ էին նախատեսված։

Մենք երեկ լսեցինք Նիկոլ Փաշինյանի՝ Բանակի օրվան նվիրված ելույթը և մեզ համար պարզ դարձավ, թե ինչու են պետական մակարդակով արգելում դպրոցներում նման միջոցառումների անցկացումը: Փաշինյանը կրկին զիջումներից էր խոսում, նշում, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք որևէ մեկի նկատմամբ, բայց այս միջոցառման մեջ հստակ ամրագրվում էր Արցախի Հանրապետությունը և այն վերադարձնելու պայքարը…»:

Oragir.News-ը կապ հաստատեց Դիլիջանի համայնքապետարանի լրատվական ծառայություն, որտեղից մեզ պատասխանեցին․

«Մենք նման որևէ հրավեր ոչ ստացել ենք, ոչ էլ որևէ մեկին ասել ենք՝ կարելի է միջոցառումը անել կամ ոչ։ Այդ տեղեկությունը մեզ հետ փոխկապակցված չէ»,- ասաց համայնքապետարանի աշխատակիցը։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել ԿԳՄՍ նախարարություն, ինչպես նաև Դիլիջանի N6 հիմնական դպրոց, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ