Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 21:30 20-01-2024

Հայերը հրաշալի ժողովուրդ են, բայց նրանց մասին սխալ պատկերացումներ կան․ հարցում Թբիլիսիում

Ավանդաբար Հայաստանն ու Վրաստանը ունեցել են բարի-դրացիական հարաբերություններ, որոնք արտահայտվել են նաև երկու ժողովուրդների շփումներում։ Վերջին տարիներին նաև կտրուկ աճել է երկու ժողովուրդների փոխայցելությունները, ովքեր ցանկանում են ավելի լավ ճանաչել իրենց հարևան երկիրը և նրա մշակույթը։

Oragir.News-ը շրջել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում և անցորդներից հետաքրքրվել, թե ինչ կարծիք ունեն նրանք հայերի մասին։

Հարցվածներից մեկն ասաց, որ երեք անգամ եղել է Երևանում՝ նշելով, որ հայերը հրաշալի ժողովուրդ են, հրաշալի մարդիկ։ Նա հայերենով արտաբերեց ցավդ տանեմ արտահայտությունը, որը հայերի շրջանում բավականին տարածված է․

«Ինձ դուր է գալիս ձեր մշակույթը, ինձ դուր է գալիս ամեն ինչ: Դուք բարեկամական վերաբերմունք ունեք, (մյուսների նկատմամբ), սիրում եք վրացիներին։ Ես շատ հայերի եմ ճանաչում»։

Անցորդներից մեկն ասաց, որ հայերից մասին շատ բան չգիտի, սակայն շատ հայ ընկերներ ունի, ովքեր շատ լավ մարդիկ են։ Նա նաև նկատեց, որ հայերի մասին Վրաստանում սխալ պատկերացումներ կան․

«Բայց ես կարծում եմ, որ նրանք լավագույն մարդկանցից են, որոնց հետ կարելի է ընկերություն անել: Ես անձամբ որոշ խնդիրներ ունեի սրա հետ կապված, բայց այսօր չեմ ափսոսում, որ ընկերացել եմ հայի հետ, քանի որ նա հրաշալի մարդ է՝ հրաշալի ընտանիքից»։

Նույն անցորդը միևնույն ժամանակ հայտնեց, որ Վրաստանում հայերի նկատմամբ որոշ մարդկանց շրջանում ագրեսիա կա, քանի որ հայերը ուղղափառ քրիստոնյաներ չեն։

«Բայց նրանք օգտագործում են Գրիգորյան օրացույցը: Եվ դրանում ոչ մի վատ բան չկա: Ես գիտեմ նրանց կրոնի մասին, գիտեմ, որ նրանք քրիստոնյա են, պարզապես օգտագործում են Գրիգորյան օրացույցը։

Եթե ​​որևէ մեկը տարաձայնություն ունի այս հարցում, խորհուրդ եմ տալիս ավելի լավ ճանաչել ժողովրդին՝ հայերին։ Նրանք չափից դուրս լավ մարդիկ են։

Նրանք կարող են նույնիսկ ավելի լավ ընկերներ լինել, քան որոշ վրացիներ։ Ես գործնականում չգիտեմ Հայաստանի մասին, բայց հայերի մասին կասեմ, որ ես նրանց շատ եմ սիրում և շատ հարգում։ Սա ​​միայն այն պատճառով, որ ես հայ ընկերներ ունեմ»,- նշեց նա:

Մեկ այլ ամերիկաբնակ իրանցի հեռուստահաղորդվար էլ նշեց, որ Հայաստանն ու Վրաստանը լավ հարաբերությունների մեջ են։ Նա նաև ասաց, որ շատ է սիրում հայկական բաստուրմա ու սուջուխ, ինչպես նաև շատ հաճախ հայկական պանիր է գնում։

Մեկ այլ տղա էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ունի հայ ընկերներ, որոնց հետ հարաբերությունները բավականին ջերմ են։

Կարծում եմ, որ նրանք ինձ հետ շատ պարզ ընկերներ են։ Հայերը մարդկային շատ լավ հատկանիշներ ունեն։ Ես մեծացել եմ Հավլաբարում, ինչը շատ լավ է։ Նրանք շատ լավ մարդիկ են, պարզապես երբեմն մենք կոնֆլիկտի մեջ ենք նրանց հետ, իսկ նրանք՝ մեզ հետ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի