Մշակույթ 2 տարի առաջ - 22:38 07-11-2023

Ալբեր Քամյուի և Մարիա Կազարեսի սիրո պատմությունը. ամեն ինչ հրաշալի կլիներ, բայց Քամյուն ամուսնացած էր ուրիշի հետ

Նրանք ծանոթացել են Փարիզում 1944 թվականի մարտին, երբ Քամյուն 30 տարեկան էր, իսկ Կազարեսը՝ 21։

Քամյուի կինը՝ Ֆրանսին Ֆորը, այդ ժամանակ Ալժիրում էր, որտեղ ավելի ապահով էր թվում, քանի որ Փարիզը գրավված էր նացիստների կողմից։

Երբ նույն թվականի հոկտեմբերին Ֆրանսինը վերադարձավ Ֆրանսիա, դերասանուհու հետ Քամյուի հարաբերությունները խզվեցին։ 1945 թվականին Քամյուի կինը երկվորյակներ են լույս աշխարհ բերել՝ Քեթրինը և Ժանը:



1948 թվականին Կամյուն և Կազարեսը նորից պատահաբար հանդիպեցին Փարիզում՝ Սեն Ժերմենի բուլվարում և այլևս չզսպեցին միմյանց հանդեպ ունեցած զգացմունքները։ Երբ չէին կարողանում հանդիպել, նամակներ էին գրում, որոնց թիվը սիրավեպի ողջ ընթացքում հասել է շուրջ 900-ի։

1948թ.-ին հանդիպելուց հետո Մարիան գրում էր Քամյուին. «Դու հայտնվեցիր իմ առջև որպես վերջին փրկօղակ, որը նետվեց մի կյանքի մեջտեղում, որն այդ ժամանակվանից դատարկ էր: Ես ամբողջ ուժով կառչեցի նրանից և պատրաստակամորեն փակեցի աչքերս այն ամենի վրա, ինչը կարող էր վտանգել իմ վերջին հույսը»։



«Ֆ.-ի հետ զզվելի է, հիմար և անարդար», - գրում էր Քամյուն սիրուհուն իր կնոջ մասին:


Ֆրանսինը, իմանալով ամուսնու դավաճանության մասին, տառապեց, դա նրան հասցրեց ծանր դեպրեսիայի: Եկավ պահը, երբ Քամյուի կինը սկսեց խոսել՝ անընդհատ կրկնելով «Մարիա Կազարեսը»։ Շուտով Ֆրանսինը ինքնասպանության փորձ կատարեց։

Չթողնելով հարաբերությունները՝ Քամյուն փորձում էր կարգավորել իրավիճակը ընտանիքում՝ հանուն երեխաների՝ ավելի շատ ժամանակ անցկացնելով նրանց ու կնոջ հետ։



Քամյուի՝ Կազարեսին ուղղված վերջին նամակն ավարտվում է այսպես. «Լավ, վերջին նամակը։ Պարզապես ասեմ, որ ես կգամ երեքշաբթի... շուտով, իմ սքանչելի»։

Այս «վերջին նամակն» ուղարկելուց մի քանի օր անց՝ 1960թ. հունվարի 4-ին, Քամյուն մահացավ ավտովթարից։

Սա կարելի է համարել Քամյուի և Կազարեսի սիրո պատմության ողբերգական ավարտը, որոնք հայտնվել էին մի սիրային եռանկյունու մեջ, որից ելք գուցե չկար։



Բայց կա մեկ «բայց». Կազարեսի հետ հարաբերություններին զուգահեռ Քամյուն հարաբերություններ է ունեցել մի քանի այլ կանանց հետ։ Նրա կենսագիր Օլիվյե Թոդը գրում է, որ Քամյուն իսկական Դոն Ժուան էր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում