Ուղիղ եթեր
Եկեք հետ տանք 2 տարի առաջ - 20:00 16-01-2024

Ո՞ւմ հայրենիքն էր Արցախը․ եկեք հետ տանք

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայ-ադրբեջանական բանակցություններում առկա փակուղու պայմաններում նախօրեն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել էր արդարացնել Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի կողմից մեր երկրին ուղղված սպառնալիքները։ ԱԺ-ում լրագրողների հետ կայացած ճեպազրույցում անդրադառնալով Ալիևի վերջին սպառնալիքներին՝ Սիմոնյանը պնդել էր, որ այն, ինչ անում է հարևան երկրի ղեկավարը, անում է հայելային՝ կրկնելով այն, ինչ հայկական կողմն արել է այս տարիների ընթացում։

Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ Ալիևը խոսում է մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որ մենք 30 տարվա ընթացքում ստեղծել ենք։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ալիևը հայտարարում է, որ «Էրիվանը Ադրբեջան է», Սիմոնյանը արձագանքեց, որ հայկական կողմն էլ 30 տարի ասել է, որ Նախիջևանն ու Արցախը Հայաստան է։ «Մենք ասել ենք, որ գնալու ենք Բաքվում թեյ խմելու, իրենք էլ՝ Սևանում թեյ խմելու մասին։ Ադրբեջանն ամեն ինչ հայելային է անում»,- պնդել էր նա։

Հատկանշական է, որ ԱԺ նախագահը ներկայումս պնդում է, որ Արցախը հայկական չէ, մինչդեռ Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկից օրեր առաջ՝ սեպտեմբերի 23-ին լուսանկար էր հրապարակել Անկայից, որը մակագրել էր հետևյալ կերպ. «Բերքաբեր Արցախը: Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է...»։

Նշենք, որ այս գրառմամբ Ալեն Սիմոնյանը խիստ քննադատության էր ենթարկում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ով 2000-ականների սկզբին մի հարցազրույցում նշել էր, որ հայկական կողմը պատրաստ է փոխզիջումների ճանապարհով Արցախյան հակամարտությունը կարգավորել և ասել, որ Աղդամն իր հայրենիքը չի համարում։

Ավելին՝ նույն Ալեն Սիմոնյանը 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանում Հանրային հեռուստաընկերության եթերում մի բանավեճի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին հիշեցրեց ավելի վաղ ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցը, որտեղ Սարգսյանը հայտնել էր Արցախյան հակամարտության վերջնական կարգավորման դիմաց հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանին հանձնել նախկին ԼՂԻՄ կազմից դուրս գտնվող և Արցախի կողմից վերահսկվող շրջանները ու խիստ քննադատության ենթարկվել դրա համար։ «Ո՞վ էր իրավունք տվել Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության և Արցախի կողմից Հայաստանի աշխարհ համարվող հողը հանձնել Ադրբեջանին, որի համար մենք արյամբ վճարել ենք»։

Հավանաբար Ազգային ժողովի նախագահը ներկայումս հիշողության կորուստ ունի, այլապես ոչ մի դեպքում նման հայտարարությամբ հանդես չէր գա։

Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ