Ուղիղ եթեր
Եկեք հետ տանք Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:59 24-08-2022

Փաշինյանը գյուղացիներին էր խոսք տվել, բայց արեց օլիգարխների համար․ եկեք հետ տանք

Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին Վայոց Ձորի Գետափ համայնքի բնակիչներին էր խոստանում, որ զինվորական ծառայության ժամկետը կկրճատի։ Նա նույնիսկ ասում էր, որ տարբեր գաղափարներ ունի այդ առումով․ «Տարբեր գաղափարներ կան, կքննարկենք: Օրինակ՝ կա գաղափար, որ պետք է լինի ասենք 5 տարին մեկ՝ 3-ամսյա կամ 2-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները, բոլորը այդ մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»,- ասել էր Փաշինյանը դեռևս 2021 թվականի ընտրությունների ժամանակ, երբ աշխատանքային այցերի անվան տակ նախընտրական քարոզարշավ էր իրականացնում։

Այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյանի կառավարությունը ոչ թե Գետափի ու մյուս համայնքների բնակիչների որդիների ծառայությունն է պատրաստվում կրճատել, այլ միայն նրանց, ովքեր ունեն 24 մլն դրամ։

Ըստ ՊՆ-ի նախագծի՝ 24 մլն վճարելու դեպքում՝ զորակոչիկը կծառայի ընդամենը 4,5 ամիս և կզորացրվի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը