Մամուլ 2 տարի առաջ - 08:45 13-01-2024

Նորից Ուկրաինա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սանկտ Պետերբուրգ կատարած այցից հետո չնայած տարեվերջին Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ խորհրդարանում ունեցած փակ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները ծայրաստիճան լարված են, ու պետք է հնարավորինս հավասարակշռված գործել՝ ավելի չսրելով իրավիճակը, սակայն երեկ հայտնի դարձավ, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա, որտեղ հունվարի 14-ին կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձեւ» 4-րդ հանդիպմանը: Այս փաստը նաեւ ՔՊ-ականների զարմանքն էր երեկ հարուցել, քանի որ այն առանձնապես Հայաստանին չվերաբերող միջոցառում է, ուստի չարժեր դրան մասնակցությամբ հերթական անգամ հարուցել ՌԴ-ի դժգոհությունը:

Հիշեցնենք․ Արմեն Գրիգորյանն անցած տարվա հոկտեմբերի վերջին Մալթայում մասնակցել էր Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված 3-րդ համաժողովին, որի շրջանակում հանդիպել էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ: Այդ համաժողովին մասնակցությունը եւ Ուկրաինա այցը ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը գնահատել էր որպես «ցուցադրական հակառուսական ժեստ»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան