Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 22:00 11-01-2024

ՌԴ-ում պատերազմից խուսփողների մեծ մասն արդեն հեռացել է ԱՊՀ երկրներից

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում նախօրեին քննարկվում էր «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց՝ վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագիծը զեկուցում էր ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, ում խոսքով՝ համաձայնագրի նպատակն է համագործակցության արդյունավետ մեխանիզմներ ստեղծել հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման ժամանակ: Փոխնախարարն ընդգծեց նաև, որ նախագծի ընդունման դեպքում կսահմանվի կողմերի փոխգործակցության կարգը՝ անձը հաստատող և պետական սահմանը հատելու համար անհրաժեշտ վավերական փաստաթղթեր չունեցող, հարկադիր վտարման ենթակա անձանց վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով:

Oragir.News-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեց, թե համաձայնագրի վավերացման դեպքում հնարավո՞ր է ՀՀ-ից հարկադիր կերպով վտարվեն ՌԴ այն քաղաքացիները, ովքեր խուսափել են ռուս-ուկրաինական պատերազմից և ապաստան գտել մեր երկրում, ինչպես նաև այս հարցում ՌԴ-ի կողմից ՀՀ-ի վրա ճնշումներ գործադրվո՞ւմ են։ Մեր զրուցկիցը նշեց՝ չի կարծում, որ համաձայնագրի նպատակը ռուս-ուկրաինական պատերազմից խուսափած անձանց ՌԴ վերադարձնելն է։

Ավետիք Իշխանյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ռուս-ուկրաինական պատերազմից խուսափողները ԱՊՀ երկրներից, հիմնականում ապաստանել են Ղազախստանում և Հայաստանում, իսկ նրանց մեծ մասն արդեն տեղափոխել է ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներ։ «Բացի այդ, Ռուսաստանը, ունենալով մեծ մարդկային ռեսուրսներ, չեմ կարծում, որ նպատակ դնի վերադարձնել բանակից խուսափածներին և դատական գործերով ավելորդ աղմուկ բարձրացնի»,- ասաց նա։

Իրավապաշտպանը նկատում է՝ վերջին շրջանում Ռուսաստանում շատ է քննարկվում աշխատանքային միգրանտների հարցը, դժգոհություններ կան, որ նրանք չեն ինտեգրվում ռուսական միջավայրում, չեն տիրապետում ռուսաց լեզվին և այլ մտահոգություններ։ Նա հիշեցրեց, որ վերջերս այդ հարցին անդրադարձավ նույնիսկ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ն։

Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ այդ քննարկումների բուն պատճառն այլ է։

«Դրանով հող է նախապատրաստվում, որ այն ԱՊՀ երկրները, որոնք կվարեն հակառուսական քաղաքականություն, այդ երկրների աշխատանքային միգրանտներին վտարեն Ռուսաստանից, որը ահռելի խնդիրներ կստեղծի տվյալ երկրում։

Նման դեպք հիշում եմ։ Տարիներ առաջ Տաջիկստանում ինչ-ինչ պատճառներով ձերբակալվեց ռուս օդաչու։ Կարճ ժամանակ անց Ռուսաստանից սկսեցին վտարել Տաջիկստանից աշխատանքային միգրանտներին։ Բնականաբար Տաջիկստանը «հանձնվեց» և ռուս օդաչուին վերադարձրեց Ռուսաստան»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա