Ներքին 1 տարի առաջ - 12:40 31-05-2025

Արդեն 10 օր է՝ ՌԴ-ից եկող 2 բեռնատարներ չեն կարողանում մտնել Հայաստան․ դրանցում գտնվող 200 անասունների մի մասն անկել է․ shamshyan.com

Արդեն 10 օր է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետի աշխատակիցները չեն թույլատրում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան եկող 2 բեռնատարներին մուտք գործել Հայաստան, պատճառաբանելով, որ ինչ-որ փաստաթղթային խնդիրներ են առկա, այնինչ բեռնատարներում գտնվում են 200-ից ավելի անասաուններ, որոնք նման պայմաններից անկում են և արդեն 30 հատը բեռնատարի թափքի մեջ սատկել է։

Սարգիս Ասլանյանը նշում է.

«Ամսի 21-ից տղաները կանգնած են Գոգավանի անցակետում, չեն թողնում անցնեն։ Հայկական կողմը ասում է, ինչ որ փաստաթուղթ կա, սխալ է, սակայն ամեն ինչ ընկերության միջոցով է արված ու առաջին դեպքը չէ, որ տվյալ ընկերությունով ապրանք ենք բերում։ Ոչ կարում են հետ բերեն Ռուսաստան, ոչ էլ կարողանում են անցնեն Հայաստան։ Հիմի չգիտենք ինչ անենք։ Արդեն 25-30 անասուն սատկել է բեռնատարների մեջ, անգամ թույլ չեն տալիս բացեն ու սատկածների հանեն, կամ բացեն կերակրեն, հանեն դուրս արոտի։

Ասում են միչև վերջի անասունը չսատկի, չենք թողելու։ Մի խոսքով շատ ծանր վիճակ ա։ Անասունները ինչքան կարան էս շոգին էդ մեքենայի մեջ առանց ջրի ու կերի ապրեն։ Գոնե թողնեն, տեղ տան անասունները իջեցնեն, կերակրեն, սատկածներին հանեն, միչև էդ ընկերությունը տեսնենք ինչ է անում։ Էսօր փորձել են հետ բերել, սակայն Վրաստանը չի թողել։ Ուղղակի որ ընկերության միջոցով ենք բերել ու առաջին անգամը չէ, երբեք էլ խնդիր չէ եղել, իսկ այս անգամ ասում են փաստաթղթերի խնդիր կա»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի