Մամուլ 2 տարի առաջ - 07:47 09-01-2024

«Հայմամուլ» ՓԲԸ-ն այլևս չի գործելու. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունվարի 1-ից այլևս չի գործելու «Հայմամուլ» ՓԲԸ-ն:

«Հայմամուլ»-ը նախկինում ծխախոտ և ծամոններ էր բաժանում կրպակներին, ապա թերթերի բաժանորդներին մատակարարում էր օրվա տպագիր մամուլը: Հայաստանում 35 տարուց ավելի գործող, թերթի բաժանորդագրությունն իրականացնող մատակարար ընկերությունն այլևս ծառայություններ չի մատուցելու: Սա պատահեց լրագրող, խմբագիր վարչապետի օրոք:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Հայմամուլ» ՓԲԸ-ից տեղեկանալ, թե պատճառն ինչ է, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Տեղեկացնենք նաև, որ 2002 թվականին «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը կարգավորելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև «Պետական գույքի մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան՝ ՀՀ կառավարությունը հաստատել էր «Հայմամուլ» ՓԲԸ-ի և մամուլի տարածման մարզային դուստր ՓԲԸ-ի գույքի կազմում գտնվող օտարման ենթակա կրպակների ցանկերը և դրանց օտարման գները: Փաստաթղթերից տեղեկացանք, որ կրպակների գները սկսվում են 200 հազար դրամից և հասնում մինչև 1 մլն 400 հազար դրամի: Տեղեկացանք նաև, որ մինչ օրս օտարվել է 175 կրպակ Երևանում և մարզերում:

Հիշեցնենք, որ «Հայմամուլ» ընկերությունը տարիներ շարունակ ենթարկվել է տարաբնույթ ճնշումների, այդ թվում՝ նախկին իշխանությունների կողմից. շատ փորձեր են եղել ընկերությունից խլելու կրպակները, բայց չի հաջողվել, իսկ հիմա ինքնակամ են օտարվում դրանք»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվ համարում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան