Ուղիղ եթեր
Մշակույթ 2 տարի առաջ - 16:42 31-12-2023

Հին տարին գնաց, մեռավ անհունի մեջ․ Ավետիք Իսահակյանի ամանորյա խոհերը

Ավետիք Իսահակյանն Ամանորը համարում էր զուտ ընտանեկան տոն, որը և միշտ դիմավորում էր կնոջ ու երեխաների հետ: Իսկ հունվարի 1-ին Վարպետին այցելում էին Վեհափառը, Մարտիրոս Սարյանը, Սերո Խանզադյանը, Սիլվա Կապուտիկյանը, և մեծ խնջույք էին կազմակերպում:

Քանի որ Իսահակյանն առավոտյան ուշ էր արթնանում, հյուրերը գալիս էին կեսօրից հետո: Իսկ հունվարի 2-ին նա անպայման այցելում էր Հովհաննես Թումանյանին. շատ էր սիրում նրանց տան պատրաստած վրացական սացիվին:



Վարպետի համար հատկապես նշանակալից էր 1955թ.-ի Ամանորը. այդ տարի նրա մոտ էին աքսորից նոր վերադարձած Ալազանը, Գ. Մահարին Վ. Նորենցը և Ս. Կարունցը: Ինչպես պատմում է բանաստեղծի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, պապը սիրում էր, երբ ամանորյա սեղանին զուտ հայկական ուտեստներ էին դրվում: Նա երբեք ամանորյա գիշերը տանից դուրս չէր գալիս: Իսկ Սուրբ Ծննդի գիշերը լինում էր Էջմիածնում ու հանդիպում ժողովրդի հետ: Հիշում է նաև, որ Վարպետի Ամանորը շնորհավորելու էին գալիս նաև երկրի ղեկավարները:

Ամանորը իսկական ու մեծ տոն էր Ավետիք Իսահակյանի համար:



1926 թ․ դեկտեմբերի 31-ին Իսակահյանը օտարության մեջ էր, և նրա ամանորյա խոհերն էլ տխուր են․ «Ժամը 12-ին։ Հնչեց 12 ժամը։ Հին տարին գնաց, մեռավ անհունի մեջ, նորն սկսվեց։

Լուսամուտը բացել, նայում եմ։ Լուսնյակ գիշեր, լիալուսին, թեթեւ, կապույտ ամպեր։ Լսում եմ՝ գնացքը գնում է սուլելով… Հանկարծ նավերի շչակները սուլում են, սուլում են, սուլում են… Հրացաններ են արձակում, անթիվ… Հեռվից՝ մարդկանց ձայներ, երգեր, ծիծաղներ…

15 վայրկյան…

Պառկել, վերհիշում եմ բոլոր Նոր տարիները, որ դիմավորել եմ, ի՞նչ կերպ, ի՞նչ սրտով, ո՞ւր, ինչպե՞ս…

Սուլում են նավերը, մեկը՝ կտրում, մյուսը՝ սկսում…

Մարդկությունն ուրախանում է․ ինչո՞ւ համար, ի՞նչ հույսեր է սպասում, երբ դժգոհ հնից՝ դիմում է անծանոթին… մահին, վերջին, ապագային, որի ծոցում ո՜վ գիտե ինչ դաշույններ կան… Գուցե մեզնից ոմանք չեն հասնելու մյուս տարուն, եւ շատերս չենք հասնելու անշուշտ, բայց ուրախանում ենք… Ի՜նչ բնազդ է…»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին