Ներքին 2 տարի առաջ - 17:43 30-12-2023

Արցախցի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը լքել է իշխող ուժը

Արցախի խորհրդարանի մեծությամբ առաջին «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամայիս Աղաբեկյանը հեռացել է դաշինքից՝ հայտնելով, որ պատճառը «Արցախի լուծարման մասին հրամանագիրը չեղարկելու հարցում իր և խմբակցության բացարձակ մեծամասնության միջև առկա տարբեր դիրքորոշումներն են»։

Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում համոզմունք է հայտնել, որ հրամանագրի չեղարկման մասին պետք է հրապարակայնորեն հայտարարվի նույն հարթակում, որում հայտարարվել է դրա ստորագրման մասին։

«Իրավական տեսանկյունից ոչ մի արժեք չներկայացնող այս փաստաթուղթը քաղաքական և տեղեկատվական առումով երազանքների նվեր է Ադրբեջանին։ Խմբակցության մեծամասնության կարծիքը այլ է, նրանք համոզված են, որ գոյություն ունեցող սպառնալիքներն ու փաստաթղթի իրավական արժեքի բացակայությունը բավարար են, որպեսզի չեղարկում և այդ չեղարկման հանրայնացում չկատարվի։ Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի՝ Միլի Մեջլիս բերելուց և սեփական իրավական դաշտում ամրագրելուց հետո Արցախի լուծարման մասին հրամանագրի չեղարկման շուրջ տարակարծությունները, ըստ իս, պիտի վերացվեին։ Այս պահին, ցավոք, նման փոխըմբռնում չկա»,- գրել է արցախցի պատգամավորը։

Աղաբեկյանը, միաժամանակ, վստահություն է հայտնել, որ Ազգային Ժողովում, այդ թվում՝ իր խմբակցությունում կան մարդիկ, որոնք ներքին համոզմունքով նույն կերպ են մտածում, սակայն չեն ցանկանում հրապարակայնորեն արտահայտվել։

«Խնդրում և պահանջում եմ Արցախի Ազգային Ժողովի պատգամավորներից, Հայաստանի Հանրապետության քաղաքական դերակատարներից, Սփյուռքի ազդեցիկ ուժերից հրապարակայնորեն դիմել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին` հայտնի հրամանագրի չեղարկման և հանրայնացման պահանջով։ Ինչո՞ւ եմ հիմա գրում այս մասին և ոչ, օրինակ, մեկ ամիս առաջ, որովհետև ներքին հնարավոր բոլոր մեթոդները օգտագործել եմ, անգամ հաջողվել է այդ ուղղությամբ որոշակի առաջընթաց արձանագրել, սակայն վերջնական արդյունքի, որպես այդպիսին, հասնել չի հաջողվել։ Արցախի և արցախցիների իրավունքների համար պայքարը չի ավարտվել, այն թևակոխել է ավելի դաժան փուլ, որտեղ ամեն կողմից մեզ համոզելու են հակառակը և ճնշելու են բոլոր հնարավոր միջոցներով։ Առավել քան երբևէ անհրաժեշտ է պինդ լինել»,- նշել է արցախցի պատգամավորը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից