Մամուլ 2 տարի առաջ - 08:36 20-12-2023

ԱԳՆ-ն առանց պայմանագրի 35 մլն դրամի գնում է կատարել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դեկտեմբերի 14-15-ը Հայաստանում տեղի է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպում։ Այդ հանդիպման կազմակերպման համար արտաքին գործերի նախարարությունը գնում է կատարել Մարիամ Աբգարյան անհատ ձեռնարկատիրոջից՝ նրան փոխանցելով 35 մլն դրամ: Սակայն պայմանագիրն այս ձեռնարկատիրոջ հետ կնքվել է դեկտեմբերի 18-ին՝ բուն միջոցառման իրականացումից 3 օր անց:

Հարց է առաջանում, թե ինչպես է Մարիամ Աբգարյանն ԱԳՆ-ին մատուցել ծառայությունը, կազմակերպել այդ միջոցառումը՝ նրա հետ չունենալով պայմանագիր։ Ըստ ամենայնի, հետո պայմանագրային ձեւակերպում են տվել արդեն իրականացված գործողությանը:

Մենք ԱԳՆ-ից փորձեցինք ճշտել այս հանգամանքը` գրավոր հարցում ուզեցին մեզնից, որն արդեն ուղարկել ենք։ Տեսնենք` ինչքան կտեւի պատասխան ուղարկելը: Փաստորեն, հարցերին պատասխանում են ուշացումով, իսկ ծառայությունները ստանում են նախապես, առանց փաստաթղթավորման:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից