Մամուլ 2 տարի առաջ - 08:21 20-12-2023

Կարմիր գծերի վճարը թանկացնելը կանխելու մեկ ճանապարհ կա. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեւանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստը վճռորոշ է լինելու ոչ միայն այն պատճառով, որ օրակարգում մայրաքաղաքի բյուջեն է ընդգրկված, այլեւ աղմկահարույց մի շարք նախագծեր, այդ թվում՝ տխրահռչակ կարմիր գծերով առանձնացված ավտոկայանատեղիների գներն ավելի քան 13 անգամ թանկացնելու նախագիծը։ Եվ չնայած ավագանու ընդդիմադիր անդամների՝ այդ նախագծի վերաբերյալ քննադատություններին, այն տապալելու, չընդունելու մեկ ճանապարհ կա՝ միասնական բոյկոտը, այլապես նրանք կիսելու են ՔՊ-ի հետ պատասխանատվությունը:

Երեւանի իշխանությունները՝ ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիան, ինչպես հայտնի է, չունեն ձայների մեծամասնություն՝ քվորումի եւ նիստ գումարելու համար, ուստի եթե բոլոր մյուս ուժերը միասնական կերպով չներկայանան այդ նիստին, քվորում չի ապահովվի, եւ նիստը չի կայանա: Սակայն եթե ավագանու գեթ 1 ընդդիմադիր անդամ ներկա գտնվի նիստին, այն կկայանա, եւ կարեւոր չէ՝ այդ «ընդդիմադիրը» դեմ կքվեարկի, չի քվեարկի, թե կողմ կլինի: Նա միայն իր մասնակցությամբ կօգնի, որ իշխանությունն անցկացնի այդ չարաբաստիկ փոփոխությունը եւ մեծ տուրք դնի երեւանցիների վրա։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից