Ներքին 2 տարի առաջ - 17:04 19-12-2023

Ապարանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ վիրավորն անչափահաս է․ shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ապարան քաղաքի շրջանաձև խաչմերուկից դեպի Ապարանի հուշարձան տանող ճանապարհահատվածում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի, որն անչափահաս է, տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված