Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:32 18-12-2023

Աննա Վարդապետյանը «նկատողություն» տեսակի տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող 2 անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշման հիման վրա կարգապահական վարույթ է նախաձեռնվել նրանց նկատմամբ ։
«Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազները ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները, խախտել են Քրեական օրենսգրքի և «Դատախազության մասին օրենքի մի շարք դրույթներ»,– ասված է հաղորդագրությունում։

Նրանք խախտել են քրեական հետապնդում հարուցելու, չհարուցելու և դադարեցնելու իրավաչափության, մինչդատական վարույթի օրինականության, վարույթի հանրային մասնակիցների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության, դատարանում հանրային մեղադրանքը պաշտպանելու կամ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար անհրաժեշտ հանգամանքների վերհանման, ինչպես նաև դատական ակտի բողոքարկման կամ չբողոքարկման իրավաչափությանն առնչվող օրենքի կետեր։ Ըստ դատախազության` նրանք նաև չեն ստուգել ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման և արձանագրման մասին օրենսդրության պահանջների կատարումը։
Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի դեկտեմբերի 12-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին հաստատել է կարգապահական խախտումների առկայությունը և դատախազների մեղավորությունը:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
16:17 Տարադրամի փոխարժեքն այսօր