Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:00 16-12-2023

Վերջին 2-3 տարում ՀՀ-ում ՀԿ-ների գործունեության համար անիմաստ խոչընդոտներ են ստեղծվում

Օրեր առաջ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ բանկերը թույլ չեն տալիս նորաբաց ՀԿ-ների համար հաշվեհամարբացել։

Գրառման մեջ նա ներկայացրել էր որոշ բանկերի կողմից առաջ քաշված պատճառաբանությունները։

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Կարեն Վրթանեսյանի հետ՝ փորձելով պարզաբանել, թե որո՞նք են եղել մերժման հիմնական պատճառները։

Վրթանեսյանի խոսքով՝ մերժման պատճառաբանություններն անհեթեթ են եղել, քանի որ բանկերը ներկայացրել են, որ ՀԿ-ները չունեն կայք և գրասենայակի հասցե։

«Իսկ ինչպե՞ս ունենան գրասենայակի հասցե, եթե չունեն բանկային հաշիվ՝ վարձակալու համար։ Պահանջեցինք գրավոր բացատրություն, սակայն ընդամենը հղում ներկայացրին, որտեղ նշվում էր օրենք՝ «բանկերի պայքարը փողերի լվացման և ահաբեկչության դեմ» հոդվածով։ Իսկ ո՞ր օրվանից է ՀԿ-ն հանդիսանում որպես ահաբեկչության ֆինանսավորան ռիսկ»,-նկատեց Վրթանեսյանը։

Փորձագետի համոզմամբ՝այս բարդությունները ստեղծվել են վերջին 2-3 տարիների ընթացքում։ «Նույնիսկ գրառման մեկնաբանություններում շատերը նշում են, որ 2-3 տարի առաջ բացել են հաշիվ՝ առանց խնդիրների, իսկ հիմա ամեն բան բարդացվել է՝ անհասկանալի կերպով»,- նշում է Վրթանեսյանը։

Հարցին, թե ի՞նչ է այս ամենը նշանակում, արդյոք ՀԿ-ների նկատմամբ երկրում պայքա՞ր կա, նա պատասխանեց.

«Ես նկատում եմ ՀԿ-ների համար աշխատանքային պայմանների վատթարացում։ Ավելին՝ ստեղծվում են անիմաստ խոչընդոտներ և լրացուցիչ թղթաբանություններ են պահանջում։ Բանկերից մեկում պահանջել էին հիմնադիրների ինքնակենսագրությունը։

Ենթադրենք՝ հիմնադիրը 18 տարեկան ուսանող է, դա նշանակում է, որ 18 տարեկանը չի՞ կարող ՀԿ բացել, իսկ ինչո՞ւ պետք է բանկը որոշի ՀԿ-ն կբացվի՞, թե՞ ոչ»,-եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը