Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:37 24-06-2023

Իշխանության ներկայացուցիչները փորձում են խոչընդոտներ ստեղծել «Հայաքվեի» համար. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքն արդեն խոչընդոտների է հանդիպում. իշխանական ներկայացուցիչները փորձում են քողարկված կերպով կասեցնել գործընթացը։ Նշենք, որ երբ հունիսի 20-ին ԿԸՀ-ն որոշել էր բավարարել նախաձեռնող խմբի 50 հազար ստորագրություն հավաքելու և ԱԺ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու դիմումը, նախաձեռնության ներկայացուցիչները հայտնել էին, որ դիմումներ պետք է ներկայացնեն համայնքների ղեկավարներին, որոնք եռօրյա ժամկետում ստորագրահավաքի համար պետք է տարածք տրամադրեին։

«Հայաքվե» նախաձեռնությունը հասցեներ հատկացնելու հարցով դիմել է ՏԻՄ կառույցներին, սակայն, մեր տեղեկություններով, առայժմ ոչ բոլորն են կատարում օրենքով սահմանված պարտավորությունները։ Ոմանք մերժում են ստորագրահավաքի անցկացման վայրեր հատկացնելու պահանջը, ոմանք վերաուղղորդում են քաղաքապետարան, չնայած, համաձայն օրենքի, ԿԸՀ-ի որոշումը ստանալուն պես համայնքապետարանները պարտավոր են տրամադրել տարածքներ։ Ի դեպ, մեզ հայտնի են դարձել նաև այլ խոչընդոտների մասին։ Մասնավորապես՝ տարբեր ստորագրահավաքներ են անցկացվում, և մարդիկ երբեմն շփոթում են դրանք, մինչդեռ «Հայաքվեն» հստակ հասցեներում է՝ մարզպետարաններում, թաղապետարաններում՝ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ստորագրություն հավաքող անձանց մոտ պետք է լինի վկայական։

Մեզ հայտնի դարձավ նաև, որ կան ինչ-որ կազմակերպություններ, որոնք ներկայանում են որպես «Հայաքվե» նախաձեռնություն։ Բացի այդ, արդեն նկատվում է հակաքարոզչություն՝ փորձում են «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացնել որպես կուսակցական նախաձեռնություն, տեսնել դրա հետևում ինչ-որ անձերի, վարկաբեկել՝ թվացյալ անարդյունավետությամբ։ Առաջիկայում կփորձենք մանրամասներ ներկայացնել խոչընդոտներ ստեղծող բոլոր կառույցների ու անհատների մասին: Հիշեցնենք, որ օրենսդրական նախաձեռնության նպատակն է կանխել ապօրինի և կործանարար զիջողական քաղաքականությունը՝ հընթացս ցույց տալով, որ ժողովուրդը որևէ մեկին Արցախն Ադրբեջանին հանձնելու մանդատ չի տվել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը

Ձեզ գուցե հետաքրքրի