Ներքին 2 տարի առաջ - 23:00 15-12-2023

Կրակոցներ՝ Երևանում․ 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք, դեմքի շրջանի վնասվածք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 3 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են հետազոտման փուլում և կատարվածի մասին այս պահին ոչինչ չեն կարող ասել։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 37-ամյա Սերոբ Գ․-ն, 63-ամյա Սամվել Գ․-ն և 38-ամյա Հովհաննես Գ․-ն։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որտեղ է տեղի ունեցել միջադեպը, որը Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի զրուցարաններից մեկն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
18:24 ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը. Սուրենյանց